Շվեյցարական Nestle կորպորացիան կփոխի իր ևս երեք ապրանքանիշների անունները ռասիզմի մեղադրանքների սպառնալիքի պատճառով: Այդ մասին գրում է Bloomberg- ը:

Խոսքը գնում է կոլումբիական Beso de Negra («Նեգրուհու համբույրը»), ավստրալիական Red Skins (redskin — ԱՄՆ-ում անվանում են բնիկ ամերիկացիներին և որը շատերը համարում են վիրավորական բառ) և Chicos կոնֆետների մասին («տղերք», chico բառը կարող է վիրավորել լատինաամերիկացիներին, մտածում են ընկերությունում): Nestlé- ի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայումս կորպորացիան վերանայում է իր բոլոր 2 հազար ապրանքանիշերն ու 25 հազար ապրանքները:

Ավելի վաղ Nestle- ն արդեն հայտարարել էր Eskimo Pie անունից հրաժարվելու մասին: Ընկերությունում մտածում էին, որ դա կարող է վիրավորել էսկիմոսներին: Ռասիզմի մասին սրվող քննարկումների ֆոնի վրա, որոշ բրենդերի անվանումներն ու լոգոտիպները փոխելու որոշման մասին հաղորդել են նաև PepsiCo և Mars Inc.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close