Ինժեներական մրցույթի շրջանակներում, NASA-ն կազմեց այն պահանջների ցանկը, որոնց պետք է համապատասխանի լուսնային զուգարանը: Այն աշխատելու է Լուսնի թույլ ձգողության ուժի (Լուսնի վրա ձգողության ուժը 6 անգամ թույլ է, քան Երկրի վրա) և անկշռության պայմաններում:

NASA-ի պաշտոնական կայքում նշվում է, որ զուգարանի լավագույն նախագծերի համար տիեզերական գործակալությունը պատրաստ է վճարել $35,000: Մրցանակային ֆոնդը բաժանվելու է երեք հիմնական մասնակիցների միջև. 20,000 դոլար կտրվի առաջին տեղի համար, երկրորդի համար՝ 10 000 դոլար, երրորդի համար՝ 5000 ԱՄՆ դոլար:

NASA-ն հայտարարել է, որ մշակվող սարքի քաշը չպետք է գերազանցի 15 կգ-ը երկրային ձգողության տակ, իսկ ծավալը պետք է լինի ոչ ավելի, քան 0,12 մ3: Բացի այդ, սպառման հզորությունը պետք է լինի մինչև 70 Վտ, իսկ աղմուկի մակարդակը՝ 60 դԲ:

Լուսնային զուգարանը պետք է հարմար լինի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Զուգարանակոնքը պետք է դիմանա մինչև 132 կգ քաշ և լինի հարմար 147-ից 195 սմ հասակ ունեցող մարդկանց համար:

Դիմումների և գծագրերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2020 թվականի օգոստոսի 17-ը: Իսկ հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 30-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close