«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996 թվականի փետրվարին և հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ կարևորություն է տվել ինովացիաներին: Այն մատուցում է բանկային ծառայություններ ինչպես անհատներին, այնպես էլ ՓՄՁ-ներին և խոշոր կազմակերպություններին: Ներկայումս Ինեկոբանկը Հարավային Կովկասի ամենաառաջատար բանկերից մեկն է:
Բանկն առաջատար է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում: Ինեկոբանկն ունի թղթակցային հարաբերություններ արտասահմանյան բազմաթիվ բանկերի հետ: Համագործակցում է 30-ից ավելի հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ:
Ստեղծման առաջին տարիներից, Ինեկոբանկը մշակել է հատուկ ռազմավարություն՝ իր հաճախորդների համար ամենից ժամանակակից և առաջատար լուծումները մատուցելու համար: Ստորև ներկայացնենք բանկի գործունեությունն ու նորարարությունների ներմուծումը՝ ըստ տարիների:
2009 թվականին Ինեկոբանկն առաջինն էր, որ Հայաստան բերեց «Ապառիկը տեղում» թվայնացված ու լիովին ավտոմատացված ծրագիրը: Սա հնարավորություն տվեց կրճատելու ապրանքի ապառիկ գնման գործընթացը: Իսկ 2012 թվականին ներդրած InecoOnline համակարգի շնորհիվ գործարքները հնարավոր եղավ իրականացնել 24/7 ռեժիմով: Երկու տարի անց՝ 2014 թվականին, ներդնելով InecoMobile բջջային հավելվածը, Հայաստանի ֆինանսական հավելվածների շարքում ունեցավ ամենաշատ օգտատերերը:
Ինեկոբանկն այժմ անցում է կատարել լիարժեք ավտոմատացված վարկավորման գործընթացի՝ շնորհիվ իր ստեղծած օնլայն և մոբայլ հավելվածների, իսկ այն ներմուծել էր բանկը 2017 թվականին՝ լինելով առաջինը Հայաստանում: Հաջորդ տարի բանկը գործարկեց նորարարական InecoPay վճարային համակարգը, որի շնորհիվ վճարումները կատարվում են սմարթֆոնի միջոցով:
Դրանից մեկ տարի անց՝ 2019 թվականին, Ինեկոբանկն իր սպառողների համար ստեղծեց «Փոխանցում քարտին» հնարավորությունը: Այն իրենից ներկայացնում է քարտից քարտ և հաշվից քարտ արագ փոխանցումներ՝ InecoOnline և InecoMobile համակարգերի շնորհիվ՝ ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին։
Այժմ Ինեկոբանկը սպասարկում է ավելի քան 500 հազար հաճախորդի Հայաստանում՝ հանդիսանալով երկրում ամենախոշոր բանկերից մեկը: Այն ապահովում է մոտ 800 աշխատատեղ և ներառված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում։