Հնդկաստանը արգելափակում է 59 չինական հավելվածների աշխատանքը իր երկրի տարածքում: Մոտ ժամանակներս կսկսվի արգելափակման գործընթացը: Արգելափակվածների ցանկում են՝ TikTok, WeChat, Weibo, US Browser, Xender և այլ հավելվածներ: Ըստ իշխանությունների՝ այդ հավելվածները վնաս են հասցնում երկրի ինքնիշխանությանը:

Արգելքների նախաձեռնողը Հնդկաստանի ազգային անվտանգության խորհուրդն է: Ըստ Sensor Tower անալիտիկ կենտրոնի, Հնդկաստանը հանդիսանում է TikTok հավելվածի համար խոշորագույն շուկաներից մեկը: 2020 թվականի ապրիլի դրությամբ հավելվածը ներբեռնվել է մոտ 600 միլիոն անգամ:

Ենթադրվում է, որ որոշումը ընդունվել է Հնդկաստանի և Չինաստանի միջև ստեղծված բարդ աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով: Հունիսի սկզբին երկրների սահմանամերձ գոտու վիճելի տարածքներում սպանվել է 20 հնդիկ զինվոր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close