«Hanifa» նորաձևության լեյբլի հիմնադիր՝ Հանիֆա Մվուեմբան, մայիս ամսվա ընթացքում անցկացրեց վիրտուալ նորաձևության ցուցադրություն Instagram-ում: Հագուստի նմուշների 3D մոդելները սև ֆոնի վրա քայլում էին անտեսանելի պոդիումով հայտնում է Fast Company ամսագիրը:

Հագուստը կարծես հագցրել էին ուրվականների վրա, նշում է ամսագիրը: Սակայն, առանց մոդելների և հանդիսատեսների՝ ավելի հանգիստ կարելի էր դիտարկել հավաքածուի յուրաքանչյուր մանրուք, գրում է Fast Company-ն:

Ինչպես նշում է Հանիֆա Մվուեմբան, բարձր տեխնոլոգիաների օգտագործումը թույլ տվեց նրան հավաքածուի վրա հատուկ ուշադրություն հրավիրել և նախապատվերներ գրանցել: 2020 թվականին, չնայած ընթացող ճգնաժամին, Hanifa բրենդը ավելի շատ եկամուտ կստանա, եզրակացրեց դիզայները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close