Swirl-ը հասանելի է «Display & Video 360» ծառայության օգտվողներին:

Google-ը հայտարարել է Swirl գովազդի ձևաչափի գործարկման մասին, որը թեստավորվել է վերջին մեկ տարվա ընթացքում: Այն թույլ է տալիս օգտվողներին «շփվել» գովազդվող արտադրանքի հետ. պտտել, խոշորացնել, հեռվացնել: Նրա օգնությամբ ապրանքանիշերը կարող են ցուցադրել արտադրանքի տարբեր բնութագրերը և բարձրացնել նրա ճանաչելիությունը, նշում են Google ընկերությունում:

Swirl-ը արդեն փորձարկվել է Adidas-ի, Purina-ի, Nissan ի և Belvedere-ի կողմից: Օգտագործելով 3D գովազդ՝ Adidas-ը ցուցադրեց նոր Ultra Boost սպորտային կոշիկների դիզայնը և ֆունկցիոնալությունը: Ընկերությունում նշել են, որ ներգրավվածության մակարդակը չորս անգամ ավելի բարձր է եղել, քան այլ նմանատիպ ձևաչափերի դեպքում, իսկ դիտման միջին ժամանակը եղել է 11 վայրկյան:

Nissan-ը փորձարկել է տվյալ ձևաչափը Qashaqai մոդելի գովազդի համար: Գովազդը հնարավորություն է տվել ծանոթանալ վարման նոր հնարավորությունների հետ, որոնք դժվար է ցուցադրել ստատիկ գովազդներով: Արդյունքում, ընկերությունը նշել է, որ նման գովազդի դեպքում ներգրավվածության մակարդակը ութ անգամ ավելի բարձր է եղել այլ նմանատիպ ձևաչափերի համեմատ:

Նոր ձևաչափը հասանելի է «Display & Video 360» ծառայության օգտագործողների համար: Գովազդի ստեղծման համար անհրաժեշտ է Google Web Designer-ում ներբեռնել պատրաստի 3D օբյեկտներ և Swirl ձևանմուշների օգնությամբ ստանալ անհրաժեշտ տեսքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close