Google-ը նոր գործիքներ է գործարկում, որոնք կդարձնեն գովազդները ավելի թափանցիկ: Ըստ ընկերության բլոգի գրառման, այժմ օգտվողները կկարողանան մանրամասն տեղեկություններ ստանալ յուրաքանչյուր գովազդի գովազդատուի մասին:
«Այս գովազդի մասին» (About this ad) նոր կոճակը հասանելի կլինի ցանկացած գովազդի մեջ: Օգտագործելով այն, օգտվողները կարող են տեսնել քարոզարշավի հեղինակի անվանումը և գտնվելու վայրը: Գործիքը սկզբից կփորձարկեն Google Ads և Display & Video 360 համակարգերում ձևավորված մեդիա գովազդների վրա: 2021 թվականին այդ հնարավորոությունը կավելացվի նաև այլ հարթակներում:
Google-ը Chrome բրաուզերում կավելացնի Ads Transparency Spotlight հավելվածը, որի միջոցով օգտվողները կկարողանան իմանալ մանրամասն տեղեկություններ ինտերնետում իրենց տեսած գովազդների մասին :
Ընկերությունը փորձարկում է նաև «trust tokens» («վստահության նշաններ») ստատուսը՝ գովազդներում խարդախություններին հակազդելու համար: Դրանք թույլ կտան տարբերակել բոտերին իրական մարդկանցից:
Ընկերությունը խոստացել է շարունակել աշխատել նոր գործիքների վրա, որոնք թույլ կտան ավելի շատ տեղեկություններ ստանալ գովազդատուների մասին: Google ը մշակել է նաև խորհրդատվական նյութեր մարքեթոլոգների և գովազդ հրատարակողների համար, որոնք կօգնեն նրանց պատրաստվել նոր փոփոխություններին: