Ամերիկյան Google կորպորացիան որոշում է կայացրել աշխատողների համար հեռակա աշխատանքային ռեժիմը երկարացնել մինչև 2021 թվականի հուլիս ամիսը, նշում է Wall Street Journal պարբերականը:

Այդ որոշումը ընդունվեց համաճարակի զարգացման կանխատեսումները գնահատելուց հետո: Որոշումը վերաբերվում է «Alphabet» (Google-ի մայր ընկերություն) Հնդկաստանում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում մոտ 200 հազար աշխատողներին: Հեռավոր ձևաչափը շատերին հնարավորություն կտա հրաժարվել թանկարժեք վարձույթներից և տեղափոխվել այն վայրեր, որտեղ տների վարձույթի գները շատ ավելի մատչելի են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close