2021 տարվա հունվարին Facebook-ը պատրաստվում է թողարկել սեփական Libra կրիպտոարժութը, գրում է Financial Times պարբերականը՝ հիմվելով սոցիալական ցանցի ծրագրերին ծանոթ երեք աղբյուրների տեղեկությունների վրա: Արժույթը թողարկվելու է սահմանափակ քանակությամբ:
2021-ի հունվարին Libra ասոցիացիան, որի մեջ բացի Facebook-ից մտնում են նաև Spotify, Uber և այլ ընկերություններ, կթողարկի միայն մեկ Stablecoin՝ ԱՄՆ դոլարով ապահովված կրիպտոարժույթ: Stablecoin-ը դա կրիպտոարժույթ է, որի փոխարժեքը ապահովված է որևէ երկրի ազգային արժույթին կամ նավթով ու ոսկով: Այդպիսի կրիպտոարժույթի հնարավոր տատանումները ավելի կայուն են սովորական կրիպտոարժույթի համեմատ: Եվրոյի և այլ արժույթներով ապահովված՝ Libra-ն, ինչպես նաև թվային միասնական արժույթը կգործարկվեն ավելի ուշ:
Libra-ի գործարկման ժամկետը կախված կլինի այն բանից, թե երբ նախագիծը հաստատում կստանա շվեյցարական ֆինանսական շուկան վերահսկող Finma ընկերության կողմից:
Թվային դրամապանակը, որը թույլ կտա օգտվողներին պահպանել Libra կրիպտոարժույթը, պատրաստվում է Novi Facebook-ի դուստր ձեռնարկության կողմից: Սկզբնական շրջանում այն կաշխատի միայն ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկակայի որոշ երկրներում: Աղբյուրների համաձայն, Novi ընկերությունը պետք է ձեռք բերի լիցենզիա ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգի համար: Մնացել է ստանալ 10 լիցենզիա: