Facebook սոցիալական ցանցը կարգելի պատվաստումներից հրաժարվելու կոչեր պարունակող գովազդները: Միևնույն ժամանակ, պատվաստանյութերի վերաբերյալ պետությունների օրենսդրությունը քննադատող հաղորդագրությունները, այդ թվում` COVID-19-ի վերաբերյալ, չեն արգելափակվի:

Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցը տեղեկատվական արշավ է սկսելու կորոնավիրուսի և գրիպի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ:

«Մեր նպատակն է օգնել պատվաստանյութերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվությունը հասցնել մարդկանց ավելի լայն շրջանակներին՝ միևնույն ժամանակ արգելելով ապատեղեկատվական գովազդները, որոնք կարող են վնասել հանրային առողջապահության ոլորտում իրականացվող ջանքերին», — ասվում է Facebook-ի բլոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close