Facebook-ը մի շարք պայմանագրեր է կնքել երաժշտական ​​տեսահոլովակների ցուցադրելու իրավունք ստանալու համար, գրում է Bloomberg պարբերականը: Ըստ աղբյուրի՝ այդ համաձայնությունների նպատակն է. ապահովել YouTube-ի հետ այդ ոլորտում մրակցելու հնարավորությունը:

Ամենայն հավանականությամբ, շուտով կողմերը կհայտարարեն գործընկերության մասին: Ըստ աղբյուրների, Facebook-ը պայմանագրեր է կնքել Universal Music Group-ի, Sony Music Entertainment-ի և Warner Music Group-ի հետ:

Տեսահոլովակները YouTube-ի ամենատարածված ժանրերից են, և Facebook-ը վաղուց փնտրում էր օգտագործողներին օրինական եղանակով պլատֆորմի ներսում տեսանյութերի դիտման և տարածման հնարավորությունը ապահովել, նշում է հրատարակությունը:

Որոշ արվեստագետներին և ընկերություններին սոցցանցը նաև արել է տեսահոլովակների բացառիկ իրավունքների գնման առաջարկներ, նույնիսկ եթե իրավոունքները լինեն ժամանակավոր, ասում են աղբյուրները: Երբեմն Facebook-ը պատրաստակամություն է հայտնում նույնիսկ վճարել տեսահոլովակների արտադրության ծախսերը, հետագայում իր պլատֆորմում առաջխաղացման պայմանով:

Նախօրեին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը փորձում է զարգացնել վիդեո ծառայություն, որպեսզի հեղինակները կարողանան ոչ միայն դիտումներ հավաքեն, այլ նաև կարողանան ստեղծել խմբեր, որոնք կընդգրկեն հանդիսատեսները և հովանավորները: «Դա մի բան է, որը շատ ավելի դժվար կլինի անել YouTube-ում, Twitch-ում կամ նման այլ հավելվածում», — նշեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close