Ո՞ր ժամերն և շաբաթվա ո՞ր օրերը առավել արդյունավետ են սոցիալական ցանցերում պոստեր հրապարակելու համար:

Կորոնավիրուսի պատճառով կարանտինի ընթացքում կրկնապատկվել է Facebook սոցաիլան ցանցի ներգրավվածությունը: Ըստ ուսումնասիրության, ակտիվության գագաթնակետը ընկնում է շաբաթ օրվա վրա: Իսկ նոր գրառում հրապարակելու լավագույն ժամանակն է 10-00-ից 14-00 ընկած ժամերն են: Կարանտինից առաջ, ամենամեծ արձագանքց ունեցել են երկուշաբթի և ուրբաթ օրերին տեղադրված գրառումները:

Ինստագրամում, ինքնամեկուսացման ժամանակ, աճել է չելենջների տեսանյութերի և կատուներով մեմերի պահանջարկը. ներգրավվածությունն աճել է 4 անգամ: Գրառումներ տեղադրման համար ամենաարդյունավետ օրը դարձել է կիրակին (մինչև կարանտին՝ ուրբաթ էր), իսկ լավագույն ժամանակը՝ 14-00-ին:

Telegram-ում ընդհանուր ներգրավվածությունը ինքնամեկուսացման ընթացքում աճել է գրեթե 5,5 անգամ: Օգտատերերն առավել ակտիվ են չորեքշաբթի օրը: Նախկինում ամենաշատ դիտումները եղել են հանգստյան օրերին: Մասնագետների կարծիքով, գրառումներ տեղադրման ամենաարդյունավետ ժամերն են գիշերվա 01-00-ից 02-00 և առավոտյան 07-00-08-00 ժամերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close