«Coca-Cola» ընկերությունը հրապարակեց ֆինանսական հաշվետվություն, որը ցույց է տալիս, որ ճշգրտված եռամսյակային եկամուտները առաջին անգամ 30 տարվա ընթացքում նվազել են 28%-ով: Ընկերությունում այդ անկումը կապում են հիմնական վաճառակետերի աշխատանքի սահմանափակման հետ:
2020 թվականի երկրորդ եռամսյակում ընկերության վաճառքները կազմել են 7,1 մլրդ դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 9,9 մլրդ դոլարի դիմաց: Ընկերության եկամուտների գրեթե կեսը կազմում են սննդի հասարակական կետերի և կինոթատրոնների վաճառքները, ուստի եկամտի անկումը շատ տրամաբանական է կոչվում, բայց ընկերությունը հույսեր է փայփայում հավասարեցնել թվերը մինչև տարեվերջ: