Avon և Marvelous ընկերությունները նախաձեռնել են նոր նախագիծ, որը ննվիրված է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրվան: Գաղափարի հիմքում դրված է մի ծանր փաստ. ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք, հաճախ ներում են իրենց նեղացնող տղամարդկանց, այդ դեպքերը կրկնվում են և շատ դեպքերում բերում են ծանր հետևանքների, այդ դեպքում և մահվան :

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անգամ հանգիստ փուլը կրճատվում է, հակամարտություններն ավելի անհիմն են դառնում, և ագրեսիայի գրոհները ավելի են ուժեղանում: Զոհը ընկնում է իր բարության ծուղակը. Որքան երկար ներես, այնքան քիչ ուժ ու հնարավորություն է մնում հեռանալու համար:

Մենք ուզում էինք իրականացնել մի արշավ, որը տուժող կողմին կոնկրետ պատասխան կտար, թե ինչ անել բռնության դեպքում, այլ ոչ ուղակի ասել, որ “ընտանեկան բռնությունը վատ է”: Եվ այդ պատասխանը մեզ համար ակնհայտ էր. Ընտանեկան բռնության դեմ պայքարի միակ միջոցը՝ համարձակություն ունենալ և հեռանալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close