Բազմաթիվ խոշոր ապրանքանիշներ, հաճախորդների ուշադրության ետևից ընկնելով՝ կազմակերպում են միմյանց դեմ իրական գովազդային պատերազմներ :

Տարիներ շարունակ տեղի են ունենում Pepsi-ի և Coca-Cola-ի, Samsung-ի և Apple-ի միջև դիմակայություններ: Ավտոմոբիլային հսկաները «կռվում են» միմյանց դեմ. BMW- ն ընդդեմ Mercedes-ի, Nissan-ը Audi-ի և Porsche-ի դեմ և այլն: Արագ սննդի շուկայում խոշոր ապրանքանիշերը, ինչպիսիք են Burger King-ը և Carls Junior-ը, ամենից հաճախ «հարձակվում են» McDonalds- ի վրա ՝ օգտագործելով իրենց ամբողջ զինանոցը …

Ամենատարածված գովազդային տեսահոլովակներից է YouTube-ի ERB (Epic Rap Battles) 14,6 միլիոն հետևորդ ունեցող ալիքում հրապարակված հոլովակն է «Ռոնալդ Մակդոնալդն ընդդեմ Բուրգեր Քինգի», որը ունեցել է 17 միլիոն դիտումներից ավել:

Բուրգեր Քինգը Ռուսաստանում ևս ունի շատ ուժեղ ստեղծագործական և մարքեթինգային թիմերից մեկը: Նրանք իրականացնում են վառ և հիշարժան գովազդային արշավներ, ցնցող գովազդներ, օգտագործում են իրենց PR արշավներում ընթացիկ օրակարգային թեմաներ, և շատ են սիրում ծաղրել իրենց մրցակից` Մակդոնալդսին:

Տեղադրում են իրենց գովազդային բաներները McDonald’s սննդի կետերի մոտ՝

Ծաղրում են Մակդոնալդսի անտրամաբանական ակցիաները: Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Մակդոնալդի ակցիան. «Գնիր Լիպթոնի հետ ճաշ և ստացիր ակնոցներ որպես նվեր»: Բուրգեր Քինգը պատասխանել է այսպես՝

Երբ Մակդոնալդսի պաստառը հանվեց, Բուրգեր Քինգը նոր պաստառ տեղադրեց:

Բուրգեր Քինգը առիթը բաց չի թողնում իր մրցակցին «խոցելու» համար՝

Նայեք նաև՝ Burger King-ը գովազդ է տեղադրում McDonald’s ռեստորանների դիմաց և կատարում է այնտեղ անվճար առաքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close