Borjomi International ընկերությունը, Լոս Անջելեսում գտնվող Battery դիզայներական գործակալության հետ համատեղ՝ ներկայացրել են նոր «Բնության համով» գովազդային արշավը, որը նշանավորեց ապրանքանիշի մուտքը ԱՄՆ-ի շուկա: Հիմնական շեշտը դրվել է արտադրանքի հետաքրքիր համի վրա. Արտադրողը զգուշացնում է, որ հրաբխային ծագման ըմպելիքի համտեսումը կարող է իսկական մարտահրավեր լինել անփորձ սպառողի համար:
Պատրաստվել են մի քանի փոքր տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են Բորժոմի առաջին անգամ համտեսող երկու մարդ, որոնցից մեկը հաճույքով է ընդունում նորույթը, իսկ մյուսը զգուշորեն նշում է դրա հանդեպ համակրանքի բացակայության մասին:
Կրեատիվ խմբի մասնագետները նշում են, որ իրենք փորձել են հանքային ջրի «համարձակ և շողացող» համը, ուսումնասիրել շուկան և եկել են այն եզրակացության, որ Բորժոմը իրոք հավանում են երկուսից մեկը: Այդ միտքը դարձավ արշավի հիմքը, որը առաջարկում է սպառողներին փորձել ջուրը և ընդլայնել իրենց պատկերացումները բնական համի մասին:
«Բնության համ: Դուք պարզապես մոռացել եք, թե ինչ համ ունի բնությունը», — դիմում են կրեատորները նրանց, ովքեր չեն գնահատում ջրի իրական համային որակները:
2020 թվականին «Բորժոմի» ապրանքանիշը դառնում է 130 տարեկան: Չնայած այն հանգամանքին, որ Կովկասի լեռների 60 օգտակար հանածոներով հարստացված հանքային ջուրը ավելի քան 1.5 հազար տարեկան է, արտադրողը նշում է, որ այն «հոգով երիտասարդ է» և պատրաստ է գրավել նոր համաշխարհային շուկաներ, ինչպես նաև ուրախացնել երկրպագուներին անսովոր արշավներով: