10. Hublot Big Bang – 5 մլն. ԱՄՆ դոլար
Սա Hublot շվեյցարական ժամացույց արտադրող ընկերության ամենաթանկ մոդելներից մեկն է: Hublot Big Bang ժամացույցը զարդարված է ընդհանուր առմամբ 1282 ադամանդով, այդ թվում՝ ավելի քան 100 կարատ բագետե ադամանդներով և զմրուխտե երեսակված 6 ադամանդներով, յուրաքանչյուրը 3 կարատ քաշով:
2012 թվականին երգչուհի Բեյոնսեն նվիրել է այս ժամացույցը իր ամուսնուն՝ հայտնի ռեփեր Jay-Z-ին, ծննդյան օրվա կապակցությամբ:
9. Patek Philipe Reference 1527 – 5.7 մլն. ԱՄՆ դոլար
Մինչ 2015 թվականն այս մոդելը համարվել է Patek Philippe-ի կողմից ողջ պատմության ընթացքում արտադրված ամենաթանկ ձեռքի ժամացույցը: Եվ պատճառը ոչ միայն այն է, որ ժամացույցը արտադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1943-1944), այլ նաև այն, որ տվյալ մոդելը կարելի է համարել Patek Philippe-ի արտադրած բոլոր լեգենդար ժամացույցների նախահայրը:
2010 թվականին Christie’s աճուրդում մոդելի քրոնոգրաֆիկ տարբերակը վաճարվել է 5,708,885 դոլարով:
8. Patek Philipe Reference 1518 – 11.1 մլն. ԱՄՆ դոլար
Այս մոդելը արտադրվել է 1943 թվականին և դարձել է առաջին ժամացույցն, որը ուներ քրոնոգրաֆի և հավերժական օրացույցի ֆունկցիաներ: 1941-1955 թվականներին Patek Philippe-ն արտադրեց մոտ 281 այդպիսի ժամացույց, որոնց մեծ մասը շրջանակված էր դեղին ոսկով:
2016 թվականի նոյեմբերին Patek Philippe պողպատե քրոնոգրաֆը վաճառվեց Phillips աճուրդում 11 միլիոն շվեյցարական ֆրանկով կամ 11,136,642 ԱՄՆ դոլարով:
7. Paul Newman Rolex Daytona – 17.6 մլն. ԱՄՆ դոլար
Այս ժամացույցը 1968 թ.-ին վաճառվել է աճուրդում 17,8 միլիոն դոլարով: Ժամացույցի դիզայնը իրականցվել է Արտ-դեկո ոճով:
Rolex-ի այս մոդելը դերասանուհի Ջոան Վուդվորդը նվիրել է իր ամուսնուն՝ ճանաչված դերասան Փոլ Նյումանին, ում անունը հետագայում ավելացել է այս մոդելի անվանը:
6. Jacob & Co. Billionaire Watch – 18 մլն. ԱՄՆ դոլար
Ժամացույցը զարդարված է 260 կարատ ընդհանուր քաշով զմրուխտե երեսակված ադամանդներով, 167 անհատական բաղադրամասերով և 19 թանկարժեք քարերով:
Ապարանջանն ու ժամացույցի երեսը ներկայացնում են իրենցից մեկ ընդհանուր կառուցվածք, որը ձևավորված է 18 կարատ սպիտակ ոսկով:
5. The 201 Carat Watch by Chopard — 25 մլն. ԱՄՆ դոլար
Սա ամենաթանկ շքեղ ձեռքի ժամացույցներից մեկն է, որն ունի ավելի քան 874 ադամանդ, որոնց քաշը կազմում է 201 կարատ: Այն ունի 11-կարատանոց սպիտակ, 15-կարատանոց վարդագույն և 12-կարատանոց կապույտ ադամանդներ:
Ժամացույցի կենտրոնում տեղադրված են երեք սրտաձեւ ադամանդներ՝ սպիտակ, վարդագույն և կապույտ:
4. Jaeger-Lecoultre Joaillerie 101 Manchette – 26 մլն. ԱՄՆ դոլար
Այս ժամացույցը պատրաստված է սպիտակ ոսկուց և զարդարված է շողշողացող ադամանդներով: Ապարանջանը զարդարելու համար օգտագործվել է 576 ադամանդ, 400 ալմաստ և 11 օնիքսի բյուրեղներ: Հիմնական մեխանիզմը բավականին փոքր է՝ 10×10 մմ, իսկ ժամացույցի երեսը պատրաստված է շափյուղա ապակուց:
3. Patek Philippe Grandmaster Chime – 31 մլն. ԱՄՆ դոլար
Սա Patek Philippe Grandmaster Chime ref.6300A մոդելն է, որը վաճառվել է Ժնևի բարեգործական աճուրդում 31 միլիոն ԱՄՆ դոլարով: Դա հատուկ թողարկված ժամացույց է, որը երբևէ պատրաստվել է չժանգոտվող պողպատից:
2. The Fascination by Graff Diamonds – 40 մլն. ԱՄՆ դոլար
Շքեղ ադամանդե զարդերով հայտնի Graff Diamonds ապրանքանիշը ստեղծել է Fascination ժամացույցը, որը պարունակում է 152,96 կարատ քաշով ադամանդներ և կենտրոնական մեծ 38,14 կարատանոց տանձաձև ադամանդ: Այս ժամացույցը գնահատվել է 40 մլն. ԱՄՆ դոլար:
1. Hallucination by Graff Diamonds – 55 մլն. ԱՄՆ դոլար
Աշխարհի ամենաթանկ ժամացույցների ցուցակը գլխավորում է Graff Diamonds Hallucination մոդելը:
Այս ժամացույցը բաղկացած է 110 կարատ ընդհանուր քաշով գունավոր ադամանդներից: Օգտագործվել են վարդագույն, դեղին, կանաչ և կապույտ, ինչպես նաև սրտաձև, տանձաձև, շրջանաձև ադամանդներ:
Baselworld սալոնում 2014 թվականին բրիտանական Graff Diamonds ոսկերչական տան կողմից ներկայացված Hallucination մոդելը գնահատվել է 55 մլն. ԱՄՆ դոլար: