10. Kawasaki ZX-12R — 300 կմ/ժ

Kawasaki ZX-12R սպորտային մոտոցիկլետի առաջին տարբերակը արտադրվել է 2000 թվականին: Այս մոդելը պատրաստվել է 4 մխոցանոց, 1199 սմ³, մինչև 181 ձիաուժ ամահովող շարժիչի հիման վրա: Մոտոցիկլն ապահովված էր նաև իներցիոն ուժեղացման համակարգով, որն իր առավելագույն արտադրությամբ, բարձրացնում է հզորությունը մինչև 190 ձիաուժ: 2006 թվականին արտադրվեց Kawasaki ZX-12R-ի վերջին մոդելը, որից հետո այն փոխարինվեց նոր մոդելով ՝ Kawasaki ZX-14R (ZZ-R1400):

Cycle World ամսագրի փորձարկման ընթացքում, ZX-12Rs մոտոցիկլետը կատարում է 0-ից 100 կմ/ժամ արագացում 2.7 վայրկյանում:

9. MV Agusta F4 RR 312 — 310.9 կմ/ժ

MV Agusta F4- ը աշխարհի ամենագեղեցիկ, ամենաթեթև և արագ մոտոցիկլետներից մեկն է: Այն ունի 1,078 cc շարժիչ, 190 ձիաուժով և դա ապահովում է այս մոդելի համար 312 կմ/ժ արագությունը:

Մոտոցիկլետը արագանում է մինչև 100 կմ/ժ 3 վայրկյանում: Այս մոդելի միջին գինը շուկայում կազմում է՝ $22.000:

8. Suzuki Hayabusa GSX 1300R — 312.2 կմ/ժ

Suzuki Hayabusa GSX1300R սպորտային մոտոցիկլետը առաջին անգամ ներկայացվել է 1999 թվականին: Մոտոցիկլետի տեխնիկական տվյալները և առավելագույն արագության շնորհիվ, այն գերազանցեց իր մրցակիցներին և ինչ-որ ժամանակ դարձավ աշխարհի ամենաարագ մոտոցիկլետը՝ 312 կմ/ժամ արագության ռեկորդով:

Մոտոցիկլետը ունի 1340cc շարժիչ, որի հզորությունը կարող է հասնել մինչև 170 ձիաուժ: Այն բացում է 100 կմ/ժամ արագություն 2,8 վայրկյանում: 2000 և 2001 թվականներին այս մոդելը դարձել էր աշխարհի ամենաարագ մոտցիկլը: Այս մոտոցիկլի գինն է՝ մոտ $15.000:

7. Ducati Panigale 1199 — 325 կմ/ժ

1199cc շարժիչ ունեցող, այս մոտոցիկլը բացում է 300-ից 325 կմ/ժ արագությունը, ինչը դարձնում է նրան աշխարհի ամենաարագ մոտոցիկլներից մեկը: Այն բացում է 100 կմ/ժամ արագություն 2,8 վայրկյանում: Ducati Panigale 1199 մոտոցիկլի շուկայական գինն է՝ մոտ մոտ $20.000:

6. Kawasaki Ninja ZX-14R — 299.3 կմ/ժ

Թղթերով ZX-14R մոդելը ունի 1441cc շարժիչ, որը կարող է ապահովել նրան 280 կմ/ժ արագություն: Այնուամենայնիվ, այլ անվադողերի կոմպլեկտով և փոխանցման փոքր ճշգրտմամբ, Kawasaki ZX-14R-ը կարող է բացել մինչև 300 կմ/ժ արագություն:

2013 թ.-ին, որոշակի փոխանցման և անվադողերի փոփոխություններ կատարելով, Ռալֆ Նիքոլսը Ninja ZX-14R-ով սահմանեց ավստրալական ցամաքային արագության ռեկորդը` 335 կմ/ժամից բարձր: Մոտոցիկլի գինը կազմում է մոտ $14.000:

5. BMW S1000 RR — 305.7 կմ/ժ

Այս մոտոցիկլը տվյալ ցուցակի միակ գերմանական մոտոցիկլն է: Թղթերով այս մոդելը բացում է 305 կմ/ժամ արագություն: 2016-ի սեպտեմբերին Վալերի Թոմփսոնը որոշեց ստուգել այս մոտոցիկլի հնարավորությունները և, կատարելով մոտ 12 ձևափոխում՝ բացել է 350 կմ/ժամ արագությունը:

Եվ նույնիսկ այս բարձր արագությունների դեպքում այս մոտոցիկլը մնում է գեղեցիկ և հեշտ կառավարվող: Այն բացում է 100 կմ/ժամ արագություն 2,8 վայրկյանում: Մոտոցիկլի գինը կազմում է մոտ $13.000:

4. Lightning LS-218 — 350.8 կմ/ժ

Սա այս ցանկի միակ էլեկտրական մոտոցիկլն է: Մոտոցիկլը արտադրվում է Lightning Motorcycle ամերիկյան ընկերության կողմից: Lightning LS-218-ը աշխարհի ամենաարագ սերիական արտադրության մոտոցիկլն է թե էլեկտրական, և թե բենզինով աշխատող մոդելների մեջ: Հայտնի Բոնեվիլ քաղաքում գտնվող տրեկի վրա նա սահմանել է ռեկորդային 352 կմ/ժամ արագություն:

Իհարկե, կան նաև ավելի արագ մոտոցիկլետներ, բացարձակ ռեկորդն արդեն գերազանցել է 500 կմ/ժամը: Բայց դրանք բոլորն էլ հատուկ պատրաստված մոդելներ են, որոնք ստեղծվել են մրցավազքերի համար: Այս մոտոցիկլը բացում է 100 կմ/ժամ արագություն 2,3 վայրկյանում: Մոտոցիկլի գինը հասնում է մինչև $38.000:

3. Kawasaki Ninja H2 — 363.7 կմ/ժ

Kawasaki Ninja H2 մոտոցիկլը առաջին անգամ գոևծարկվել է 2015 թվականին: 2016-ին, Sport Rider ամսագրի խմբագիր՝ Քենտ Կունիցուգուն, մասնակցելով Կալիֆոռնիայի Mojave Magnum մրցավազքի միջոցառմանը, բացել է 365 կմ/ժամ արագություն:

Այս մոտոցիկլը բացում է 100 կմ/ժամ արագություն 2,7 վայրկյանում: Մոտոցիկլի գինը հասնում է մինչև $32.000:

2. Kawasaki Ninja H2R — 400.7 կմ/ժ

Մոտոցիկլը ունի 998cc շարժիչ, որը կարող է արտադրել մոտ 310 ձիաուժ: Kawasaki Ninja H2R- ը, որն աշխարհի ամենաարագ մոտոցիկլետներից մեկն է, հայտնի է դարձել 2016 թվականին, երբ բացել է 400 կմ/ժամ արագություն: Այս մոտոցիկլետիկայի մեկ այլ զարմանալի ունակությունն այն է, որ այն կարող է արագանալ 0-ից մինչև 100 կմ/ժամ 3 վայրկյանում: Մոտոցիկլի գինը հասնում է մինչև $55.000:

1. Dodge Tomahawk — 563.2 կմ/ժ

Dodge Tomahawk մոտոցիկլը հագեցած է Dodge Viper սպորտային մեքենայի V10 շարժիչով: Շարժիչի հզորությունը 500 ձիաուժ է, ինչը, կարող է արագացնել մոտոցիկլը մինչև 675 կմ/ժամ:

Dodge Tomahawk 1 մոդելի մշակման համար ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար: Այս «Tomahawks»-ներից տասը ընդհանուր առմամբ հավաքվել են ձեռքով, և Neiman Marcus ցանցի կատալոգում դրանք ցուցադրվել են $550.000-ով: Բոլորը հաջողությամբ վաճառվեցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close