Սույն թվի դեկտեմբերի 1-ին Team ՍՊԸ-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ ավարտել է Վեոն Արմենիա ՓԲԸ-ի (նախկին «Արմենթել» ընկերությունը և Beeline բրենդ) ձեռքբերման գործընթացը: Ընկերությունը ներկայացել է նոր անունով՝ Տելեկոմ Արմենիա ՓԲԸ:
Հիշեցնենք, որ Team ՍՊԸ-ի սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները: Ընկերությունը դեռ հունիսի 8-ից բանակցություններ էր սկսել առքուվաճառքի գործարքի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Տելեկոմ Արմենիա ՓԲԸ-ն «որևէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզ անձի հետ, Տելեկոմ Արմենիան իր բաժնետերերով և ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է»: