«Արարատ» կոնյակի գործարանի պատմությունը սերում է դեռ 19-րդ դարից: Գործարանը կառուցվել է դեռևս 1887 թվականին հայտնի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից: Սկզբում գործարանում արտադրվել է միայն գինի, իսկ տասը տարի անց նաև՝ կոնյակ: Ի դեպ Թաիրյանի հրավերով 1892 թ.  գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ է հրավիրվում տեխնոլոգ  Մկրտիչ Մյուսինյանցը, ով հետագայում դառնում է գործարանի կառավարիչը, ստեղծում բազմաթիվ հայտնի կոնյակներ:

Վերջինիս  նախաձեռնությամբ գործարան են ներկրվել ֆրանսիական ագրեգատներ: 1899 թվականին գործարանը վաճառվում է ռուս արդյունաբերող, գինեվաճառ,  Նիկոլայ Շուստովին:  Սակայն, հայկական կոնյակի  աստեղային ժամերը դեռ նոր էին սկսվում: 1913 թվականին հայկական կոնյակն ստանում է իր ամենամեծ ճանաչումը՝ մատակարարվելով ռուսակայն կայսերական արքունիքին:

1948 թվականին արդեն իսկ անվանափոխված Երևանի կոնյակի գործարանը վերակազմավորվում է: Առանձնանում են Երևանի գինու կոմբինատը և կոնյակի գործարանը: 1953 թվականին գործարանը լիովին առանձնանում է և տեղափոխվում է հոյակերտ և նորկառույց շենք: Այդ տարիներից ի վեր Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը պատկանում էր երևանի կոնյակի գործարանին, որը տրում է մինչ 1991 թվականը: Իսկ յութ տարի անց՝ 1998-ին, Երևանի կոնյակի գործարանը սեփականաշնորհվում է և ընդգրկվում «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ:

Խորհրդային շրջանում ստեղծվեցին ARARAT լեգենդար կոնյակների մի ողջ տեսականի, որոնց համար վերջին քսան տարիների ընթացքում ավելի մեծ և նոր հնարավորություններ բացվեցին՝ միջազգային շուկայում դրսևորվելու համար: Այսօր հայկական կոնյակն արտահանվում է մոտ 31 երկիր, որոնցից ամենաշատ սպառող երկրներն են Ռուսաստանը և Ուկրաինան:

Ուշագրավ փաստերից է այն, որ հայկական կոնյակը եղել է անգլիացի վարչապես և լեգենդար քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքը: Նրա համար «Դվին» կոնյակի առաքումն անձամբ էր վերահսկում Ստալինը: Արդեն ծերունի հասակում, երբ Չերչիլին հարցրեցին, թե արդյոք որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանում է՝ «Երբեք մի՛ ուշացեք ճաշին, ծխե՛ք հավայան սիգարներ և խմե՛ք հայկական կոնյակ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close