Apple-ը հաղորդում է, որ ընկերության միջազգային մարքեթինգի գծով ավագ փոխնախագահը, ինդուստրիայի լեգենդ՝ Ֆիլ Շիլերը կհեռանա և կփոխանցի իր պաշտոնը իր տեղակալներից մեկին՝ Գրեգ Ջոսվիակին:

1997 թվականից նա եղել է Apple ընկերության հիմնական աշխատակիցներից մեկը: Մարքեթոլոգի պաշտոնում, նա զբաղվել է ապրանքային մենեջմենթով, շուկաների հետազոտություններով, բիզնեսի կառավարմամբ, կրթական և կորպորատիվ ոլորտներում:

Շիլերը կմնա ընկերությունում և կշարունակի զբաղվել միջոցառումների կազմակերպմամբ և ղեկավարել App Store-ը: Բացի այդ, Շիլերին գրանցել են Apple Fellowship խմբում, այն աշխատակիցների ցանկում, ովքեր մեծ ներդրումներ են ունեցել ընկերության զարգացման համար: Բացի Շիլլերից, խմբում գրանցված են՝ Սթիվ Վոզնյակը, Բիլ Աթկինսոնը, Սթիվ Քափսը, Ռոդ Հոլթը, Ալան Քեյը, Գի Կավասակին, Ալ Էլկորնը, Դոն Նորմանը և Ռիչ Փեյջը, որոնցից ոչ մեկը ներկայումս չի աշխատում ընկերության համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close