Երեկ ԱՄՆ-ի ֆոնդային բորսան 2020 թ.-ի հունիսի սկզբից ի վեր ամենամեծ անկումն ունեցավ: Գրանցվել է Dow Jones-ի արդյունաբերական ցուցանիշի անկումը 2,78%-ով, S&P 500 ֆոնդային ինդեքսը իջել է 3.51%-ով, իսկ Nasdaq–ը կորցրեց 4,96%: Ամենա զգալի անկումը գրանցվեց Apple ապրանքանիշի համար, որի գնանշումները նվազել են 8% -ով:

iPhone–ի հանրահայտ արտադրող ապրանքանիշը մեկ օրվա ընթացքում էժանացել է 180 միլիարդ դոլարով: Նախորդ «ռեկորդը» պահում էր Volkswagen ավտոարտադրողը, որի կապիտալիզացիան 2008-ի հոկտեմբերին ընկել էր 153 միլիարդ դոլարով: Մինչև երեկ ԱՄՆ-ում կապիտալիզացիայի ամենամեծ կորուստը ունեցել էր Facebook-ը. 2018-ի հուլիսին այն նվազել էր 119 միլիարդ դոլարով:

Այնուամենայնիվ, Apple-ի կապիտալիզացիան դեռ գերազանցում է 2 տրիլիոն դոլարը: Աշնանային անկման «առաջատարների» թվում են նաև Microsoft-ը (-6,19%), Amazon-ը (-4,63%), Tesla-ն (-9,02%), NVIDIA-ն (-9,28%) և Zoom-ը (-9,97%):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close