«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի լավագույն բանկերից մեկն է: Այն ունիվերսալ բանկ է, մատուցում է բանկային հետևյալ ծառայությունները՝ կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ:

Ամերիաբանկը հիմնադրվել է դեռևս 1910 թվականին՝ որպես Կովկասյան առևտրի բանկի մասնաճյուղ: ԽՍՀՄ-ի տարիներին բանկը դառնում է Վնեշտորգբանկի հայկական մասնաճյուղ: 1992 թվականին այն կրկին դառնում է ինքնուրույն բանկ ՝ «Հայկական Ներմուծման-Արտահանման բանկ» անունով և ստանում լիցենզիա Հայաստանի կենտրոնական բանկի կողմից:

Երեք տարի անց՝ 1995 թվականին, բանկի բաժնետոմսերի մեծ մասը ձեռք է բերում օտարերկրյա ներդրող «Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ» ընկերությունը: Իսկ ահա 2007 թվականին, բաժնետոմսերի 96%-ը, ձեռք է բերում ռուսաստանյան ընկերության` «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» խոշոր ներդրումային ընկերությունը և 2011 թվականին անվանափոխում բանկը՝ «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության:

Մեկ տարի անց՝ 2008 թվականի մայիսի 19-ին, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ:  Ապա մինչև 2013 թվականը, գլխավոր բաժնետերը՝   ներկայիս Իմաստ Գրուպ (Սի-Ուայ Լիմիթեդ) ընկերությունը, աստիճանաբար ավելացնում է իր մասնակցությունը բանկի կապիտալում և հասցնում 100%-ի:

Այսօր Ամերիաբանկն առաջարկում է  անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ՝ յուրաքանչյուր հաճախորդի համար ցուցաբերելով անհատական մոտեցում: Պրոֆեսիոնալ մասնագետների և լավագույն թիմի շնորհիվ, բանկն այսօր  ամենաարագ զարգացող և արդիական բանկերի շարքում է Հայաստանում: 

2014 թվականին Ամերիաբանկը երեք անգամ արժանացել է Euromoney մրցանակի՝ որպես Հայաստանի լավագույն բանկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close