2015 թվականին Telegram-ը իր մեսենջերի համար մշակել էր ֆոտոնյութերի խմբագրման ունիկալ ծրագիր, որը թույլ տվեց բարձրացնել լուսանկարների որակը և դրանց վրա ավելացնել նկարներ, պիտակներ և տեքստեր: Այժմ այդ խմբագիրը թույլ է տալիս նաև մշակել տեսանյութեր և տեղադրել անիմացիոն ստիքերներ տեսանյութերի և լուսանկարների վրա:
Տեսանյութերի խմբագիրը թույլ է տալիս ավտոմատ բարելավել պատկերի որակը, կարգավորել գունեղությունը, խտությունը և այլ պարամետրերը, ինչպես նաև տեղադրել տեքստը կամ ավելացնել նկար:
Վիդեոնյութերի կամ լուսանկարների վրա նկարելիս այժմ կարելի է մեծացնել մասշտաբը:
Անիմացիոն ստիքերների ավելացում
Հավելվածի նոր տարբերակը հնարավորություն է տալիս անիմացիոն պիտակներ տեղադրել ցանկացած լուսանկարի կամ վիդեոյի վրա: Եթե անիմացիոն պիտակ եք ավելացնում լուսանկարին, այն ավտոմատ կբեռնվի որպես GIF անիմացիա:
GIF-երի վահանակը բարելավվել է
GIF- ի վահանակում հայտնվել է նոր բաժին Ճանաչվածներ, ինչպես նաև ըստ բաժինների դասավորված GIF հավաքածուներ:
Ծրագրավորողները նաև արագացրել են անիմացիաների բեռնումը: Ցանկացած GIF- ռեակցիա այժմ հնարավոր է պահել վերջին ուղարկվածների ցանկում, պահելով նրա վրա մատը:
Պանակների արագ բեռնում
Չատերը պանակներով դասավորելը դարձել է ավելի պարզ. դա անելու համար, մատը պահում եք ցանկում անհրաժեշտ չատի վրա և ընտրում եք համապատասխան պանակը: Նույն եղանակով չատը հեռացվում է պանակից:
Նոր հնարավորություններ Android-ի համար
Երբ որ դուք ուղարկում եք, խմբագրում եք կամ ջնջում եք հաղորդագրություններ, աշխատում են նոր սահուն անիմացիաներ: Թարմացվել է նաև վիդեո վիդեոփլեյերը. կոճակները և երկար նկարագրություններն այլևս չեն խանգարում դիտմանը, իսկ 30 վայրկյանից կարճ տեսանյութերը ավտոմատ վերսկսվում են: