Google-ը հրապարակել է 2019 թվականի հաշվետվություն համացանցային սպամի մասին: Հաշվետվության մեջ ներկայացված են այն գործողությունների ցանկը, որոնք ձեռնարկում է որոնող համակարգը սպամի կանխարգելման համար:
Google-ի բլոգում նշվում է. “Դժբախտաբար, ինտերնետում հաճախ հանդիպում է ապակառուցողական պահվածք և հայտնվում է բովանդակություն, որը մենք անվանում ենք վեբ սպամ: Դա բացասական ազդեցություն է թողնում այն օգտվողների վրա, ովքեր օգտակար տեղեկատվություն որոնում:
Մեզ մոտ գործում են թմեր, որոնք աշխատում են նրա համար, որպեսզի վեբ սպամը չհայտնվի ձեր որոնման արդյունքներում: Նրանց նպատակն է սպամերներից մեկ քայլ առաջ գտնվել: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք աշխատել վեբ մաստերների հետ, օգնելով
նրանց հասնել լավագույն արդյունքի և հաջողությունների հասնել որոնման մեջ”:
Ինչպե՞ս է Google- ը պայքարում որոնողական սպամի դեմ
- Google-ը նշում է, որ ամեն օր հայտնաբերում է մոտ 25 միլիարդ սպամ էջեր: Ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք չընկնեն որոնման արդյունքների եջ: Google-ի որոնման ավելի քան 99% արդյունքները սպամ չեն պարունակում:
- 2019 թվականին ընկերությունը ստացավ շուրջ 230 հազար հաշվետվություններ որոնողական սպամի մասին և 82% -ի վերաբերյալ հատուկ միջոցներ է ձեռնարկել:
- Օգտատերերի կողմից ստեղծված սպամը 2018-ին նվազել է 80% -ով և 2019-ին չի աճել:
- 2019 թվականի ամենատարածված սպամի տեսակներից մեկը եղել է արտաքին հղումների սպամը: Նման սպամի ավելի քան 90% -ը հայտնաբերվել է Google համակարգերի կողմից: Առաջխաղացման այդպիսի միջոցներ, ինչպիսիք են վճարովի հղումները և հղումների փոխանակումը, դարձել են առաջխաղացման համար ավելի քիչ արդյունավետ:
- 2019-ին հնարավոր եղավ 60% -ով կրճատել ավտոմատ գեներացված կամ բովանդակությունը կրկնօրինակած սպամ-կայքերի քանակը:
- Սպամը հայտնաբերելուց, Google- ը Search Console սերվիսի միջոցով ծանուցում է ուղարկում կայքի տիրոջը: 2019-ին որոնող համակարգը ուղարկել է ավելի քան 90 միլիոն նման ծանուցում: Այս 90 միլիոնից մոտ 4,3 միլիոն հաղորդագրությունը վերաբերում էր վեբ մաստերների կողմից Google ուղեցույցը խախտման համար պատժամիջոցներին:
- Կայքերի սեփականատերերը հնարավորություն ունեն շտկել խնդիրները և վերանայման հայց ներկայացնել:
“Ոչ բոլոր «սպամը» կատարվում է դիտավորյալ: Եթե կայքի սեփականատերը անզգուշորեն օգտագործել է մեր կանոններին հակասող մարտավարություն, կամ եթե նրա կայքը ջարդվել է հակերների կողմից, մենք ուզում ենք, որ նա կարողանա ամեն ինչ շտկել և նորից վերադառնա որոնման մեջ՝ մարդկանց տրամադրելով օգտակար տեղեկություններ”, — բացատրել է Google ընկերության աշխատակից Դենի Սալիվանը: