Գերմանական ճանաչված սպորտային հագուստի արտադրողը նշում է, որ Չինաստանում վաճառքները աճում են ավելի արագ, քան սպասվում էր, իսկ ամերիկյան և եվրոպական շուկաները կյանքի են վերադառնում ոչ այդքան տպավորիչ տեմպերով:

Մայիսի արդյունքներով, համաճարակի պատճառով Adidas խանութների այցելությունների ցուցանիշը Չինաստանում նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն միևնույն ժամանակ, Adidas- ը նշել է, որ այդ ցուցանիշը փոխհատուցվում է օնլայն առևտրի աճով: Արդյունքում, մայիսը ցույց տվեց տարածաշրջանում ընդհանուր եկամուտների աճ:

Adidas-ի վաճառքների աճը համաճարակից հետո գերազանցել է սպասումները

Ապրիլին Adidas- ը ներկայացրեց 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար իր կանխատեսումները, ըստ որի, ակնկալվում էր վաճառքների 40% -անոց նվազում և գործառնական շահույթի անկում ավելի քան 112 միլիոն դոլարով: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում էին ավելի մեծ վաճառքների անկում Չինաստանում, սակայն շուկայի առկա աշխուժության ֆոնին, կարելի է կարելի է ակնկալել, որ Adidas- ը ամենայն հավանությամբ չի դուրս գա կանխատեսվող կորուստների մակարդակից և նույնիսկ կարող է բարելավել կատարողականները:

Ընկերությունում այժմ լավատեսորեն են տրամադրված և կարծում են, որ մայրցամակային Չինաստանում վաճառքների ցուցանիշները կարող են հասնել նախորդ տարվա երկրորդ եռամսյակի մակարդակին: Վերջնական արդյունքների ամփոփում, պաշտոնական ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, կկատարվի օգոստոսի 6-ին :

Նախկինում մայրցամաքային Չինաստանը նույնպես համարվել է Adidas- ի համար առավել շահավետ տարածաշրջան: Համաճարակից առաջ այստեղ արագ աճ էր նկատվում, և միայն 2019 թվականի ընթացքում ընկերությանը հաջողվեց հասնել վաճառքների 15%-անոց աճի մակարդակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close