Facebook- ը սկսեց պիտակավորել պետական վերահսկման տակ գտնվող լրատվամիջոցների կողմից պատրաստված էջերը և հրապարակումները, ինչը կապահովի ինֆորմացիայի թափանցիկությունը: Նման պիտակների արդեն արժանացել են «Russia Today» և «Sputnik» ընկերությունների Facebook էջերը:
Ընկերությունը նախատեսում է որոշել պետական վերահսկողության առկայությունը` ուսումնասիրելով հրատարակության սեփականության կառուցվածքը, կառավարման և աշխատողների մասին տեղեկատվությունը, խմբագրական քաղաքականության և ֆինանսավորման աղբյուրները: Facebook- ը կազմել է համապատասխան չափանիշները, համագոծելով աշխարհի 65 լրատվամիջոցների փորձագետների հետ:
Եթե այդպիսի պիտակ ստացած լրատվամիջոցը համաձայն չէ սոցիալական ցանցի որոշման հետ, ապա այն կարող է բողոքարկել և տրամադրել իր անկախությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր:
Ամռանը սոցիալական ցանցը կսկսի նաև արգելափակել ԱՄՆ-ում պետական լրատվամիջոցների կողմից տեղադրվող գովազդները՝ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ ընտրությունների նախօրեին: 2016-ին ընկերությունը խիստ քննադատության ենթարկվեց և մեղադրվեց նրանում, որ սոցիալական ցանցը օգտագործվել է Ռուսաստանի կողմից, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտության համար: