Ընկերությունը կարծում է, որ ուղեցույցները (Guides) բլոգերներին թույլ կտան ավելի լավ ներկայացնել օգտակար տեղեկատվությունը:
Ըստ սոցցանցի պաշտոնական կայքի, Instagram- ը ավելացրել է քայլային ուղեցույցներ (Guides) կազմելու հնարավորություն: Ուղեցույցները հնարավորություն կտան ավելի արագ և հեշտ գտնել ցանկացած տեղեկատվություն, իսկ բլոգերներին՝ ներկայացնել հրապարակվող տեղեկատվությունը ավելի պարզ և դասակարգված ձևով:
Ընկերությունը այս քայլը հատկապես կարևոր է համարում համաճարակի պայմաններում, քանի որ հեղինակները փորձագետների հետ միասին կկարողանան խորհրդատվական նյութեր կազմել, տեղեկացնելով քաղաքացիներին, թե ինչպես է պետք հոգ տանել իրենց մասին, ինչպես հարաբերություններ կառուցել այլ մարդկանց հետ և հաղթահարել բացասական էմոցիաները և վախը: Առաջին հերթին, այս գործառույթը հասանելի կլինի «Առողջություն» թեմային պատկանող բլոգերին:
Այն նյութերը, որոնք կստեղծվեն ուղեցույցների օգտագործմամբ, կցուցադրվեն առանձին բլոկում: Հրապարակումները կարող են ուղեկցվել լուսանկարներով, տեսանյութերով և բաժանվել մի քանի բլոկերի:
Կոնկրետ գրառումը հնարավորություն կլինի դիտել` սեղմելով տեսանյութի կամ լուսանկարի վրա, այնուհետև օգտագործողը ավտոմատ կերպով կուղղվի դեպի սկզբնական նյութը: