Բրազիլական Burger King-ը թողարկել է բուրգեր, որը խորհրդանշում է 2020 թվականը: Ըստ Ads Of The World կայքի՝ բուրգերի բաղադրիչներն ընտրվել են առցանց հարցման հիման վրա: Հարցման մասնակիները առաջարկել են հաշիվներ, տխրություն, բետոն և ցիանիդ:

Բուրգերը բաղկացած է՝ այրված հացից, արիշտայից, չամիչից, սմբուկից, սարդիններից, հավի թաթիկներից և կաթնային կարամելից: Նրանք, ովքեր հնարավորություն ունեցան համտեսել այդ բուրգերը, կոչեցին այն շատ զզվելի և ծանր: Եվ, իհարկե, ոչ ոք չի ցանկացել այն փորձել ևս մեկ անգամ:

2020 թվականի համով բուրգերը պատրաստված է բացառապես գովազդային արշավի համար և չի հայտնվի Burger King ընտրացանկում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close