2005 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցավ շրջադարձային փոփոխություն՝ շուկա մուտք գործեց կապի նոր օպերատոր՝ ՎիվաՍել ընկերությունը: Առաջին հիմնական կայանները տեղադրվեցին Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային գրադարանի և ՀՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի շենքերի տանիքներին: Այս կայանների միջոցով էլ 2005 թվականի հուլիսի 1-ին հնարավոր դարձավ իրականացնել առաջին զանգը:

Բարձր որակի կապի, արդյունավետության, մատչելիության և հասանելիության շնորհիվ ընկերությունը շատ արագ սեր և հեղինակություն ձեռք բերեց հայաստանցիների շրջանում: Մեկնարկից մեկ տարի անց՝ 2006 թվականին, ընկերությունը շարունակեց զարգացնել ցանցը և կառուցվածքը, ընդարձակվում է բջջային ցանցը, իսկ կառուցվածքային առումով՝ կիրառվում է մարդկային ռեսուրսների ընտրման շատ արդյունավետ քաղաքականություն: Նույն թվականի հունվարի տվյալներով՝ ՎիվաՍել ընկերությունը գրավել էր շուկայի մոսնաբաժնի 50%-ը, իսկ ահա սեպտեմբեր ամսին ցանցի հասանելիությունը հաջողվել էր հասցնել 90%-ի:

Եվս մեկ տարի անց՝ 2007 թվականին, ՎիվաՍելը դառնում է ԱՊՀ-ի ամենամեծ միջազգային բջջային օպերատորներից մեկի՝ ռուսական «Մոբիլնիյե Տելեսիստեմի» («ՄՏՍ») ընկերության դուստր ջեռնարկությունը՝ վաճառելով բաժնետոմսերի շուրջ 80%-ը: Ընկերությունը սկսում է մշակել կազմակերպչական նոր կառուցվածք և ռազմավարություն: Արդյունքը երկար սպասել չի տալիս, և հենց նույն թվականին էլ ՎիվաՍել-ի բաժանորդների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Իսկ ահա 2008 թվականին կատարվեց քոբրենդինգ, փոխվեց ՎիվաՍել-ի դիզայնը, իսկ ընկերությունը վերանվանվեց՝ ՎիվաՍել-ՄՏՍ:

Մեկ տարի անց՝ 2009 թվականի գարնանը կապի առաջատար ընկերությունը հայտարարեց երրորդ սերնի (3G)  ցանցի մեկնարկի մասին, որը հնրավարություն էր տալիս բաժանորդներին օգտվելու տեսազանգի, շարժական ինտերնետի և այլ ինովացիոն ծառայություններից: Այս և այլ  նորարարական ծառայություններից օգտվել կարող են ոչ թե սահմանափակ քանակությամբ բաժանորդներ, այլ՝ բոլորը: Նաև զարգացվեց ռոումինգ ծառայությունը, որի շնորհիվ այլ երկրում գտնվող բաժանորդները կարող են հասանելի լինել միշտ և ամենուր:

2011 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին անգամ գործարկում է 4G/LTE ցանցը, որն ի տարբերություն նախորդ սերնդի ցանցերի հնարավորություն է ընձեռում օգնտվելու առավել բարձր որակի և արդյունավետությամբ ինտերնետային կապից: Բացի այդ, ընկերությունը նաև արդիականացնում է 2G և 3G կայանները՝ ավելի որակյալ ձայնային ծառայություններ ու թողունակություն ապահովելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close