Samsung- ը թողարկեց օծանելիք թարմ լվացված սպիտակեղենի բույրով և նկարահանեց մի տեսանյութ, որը ծաղրում է օծանելիք արտադրող բրենդերի գովազդներում օգտագործվող հնարքները: Այսպիսով, ընկերությունը գովազդում է իր նոր Samsung ecobubble լվացքի մեքենան:
Գլխավոր դերում նկարահանվել է Օլիմպիական խաղերի հաղթող, մարմնամարզիկ Մաքս Ուիլթոկը: Իր մենախոսության մեջ նա ծաղրում է Բրեդ Փիթի մասնակցությամբ Chanel օծանելիքի գովազդային հոլովակը:
Օծանելիքի շիշը պատրաստված է լվացքի մեքենայի տեսքով: Լոնդոնի Samsung KX մասնագիտացված խանութում այդ օծանելիքը նվիրում են նոր էկո լվացքի մեքենայի բոլոր գնորդներին: Օծանելիքի բույրը ընտրելու համար Samsung-ը հարցում է անցկացրել 2000 բրիտանացիների շրջանում: Հարցման արդյունքում, առաջին տեղում եղել է թարմ լվացված սպիտակեղենի բույրը, երկրորդ տեղում՝ մաքուր սավանների, իսկ երրորդում՝ վառարանից նոր հանված թարմ թխածքի հոտերը: