«Աթենք» մսամթերքի արտադրման ընկերությունը հիմնվել է 1993 թ.-ին։ Այժմ այն ունի երշիկների և մսային ուտեստների, ինչպես նաև կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 մեծ գործարան:
«Աթենք» ընկերությունը սպառողներին է ներկայացնում ավելի քան 250 անուն ապրանքատեսականի, որոնց արտադրությունն իրականացվում է եվրոպական ամենաբարձր չափանիշներին և սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան: Ընկերության արտադրական պրոցեսում ամենամեծ արժեքն ու սկզբունքը որակյալ և անվտանգ մթերք ներկայացնելն է: Իսկ այն վերահսկվում է ընկերության սեփական լաբորատորիայում՝ արտադրության բոլոր փուլերում:
Բարձր որակը և մրցունակ արտադրանքն անհնար կլիներ ապահովել առանց պրոֆեսիոնալ թիմի, հմուտ մասնագետների և փորձառու աշխատակիցների, ում շնորհիվ «Աթենք»-ը շուկայում միշտ լավագույնների շարքում է: Ընկերությունն այսօր ունի ավելի քան 600 աշխատակից:
«Աթենքը» արտադրության մեջ կիրառում է սեփական տեխնոլոգիաներ ու մեթոդներ, սակայն միայն այդքանով չի բավարարվում և համագործակցում է նաև թե՛ հայաստանի, թե՛ արտասահմանյան մատակարարների հետ: Սկսած հումքի մատակարարումից մինչև ապրանքների վաճառակետեր հասցնելը՝ ընկերությունը վերահսկում և համակարգում է ինքնուրույն:
2015 թվականից սկսած՝ «Աթենք»-ն ընդլայնել է արտադրության ծավալները՝ շուկայում ներկայացնելով նորույթ՝ կիսաֆաբրիկատների մեծ տեսականի: Վերջինս կարելի է տեսնել ինչպես տարբեր մեծ և միջին սուպերմարկետներում և առևտրի կետերում, այնպես էլ «Աթենք» ընկերության ֆիրմային խանութներում, որոնք Հայաստանում ամենամեծն են՝ որպես երշիկի մասնագիտացված խանութներ:
Բարձրորակ և բազմազան արտադրանքի շնորհիվ «Աթենք»-ն արդեն մի քանի տարի է համարվում է շուկայում առաջատար ընկերություն: Եվ դրա արդյունքում էլ «Աթենք» ընկերությունն արդեն տարիներ ի վեր Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում է: