Ahrefs ծառայությունը, օգտագործելով իր Keyword Explorer գործիքը՝ հետազոտություն է կատարել YouTube հավելվածի ամենափնտրվող հարցումները: Ուսումնասիրության շրջանակներում նրանք վերլուծել են ավելի քան 800 միլիոն բանալի բառեր:
Արդյունքները ցույց տվեցին, որ օգտվողները հաճախ նախընտրում են օգտագործել YouTube-ը երաժշտություն փնտրելու համար: Աշխարհում 100 ամենատարածված հարցումներից 57-ը վերաբերվում են երաժիշտների, նվագախմբերի և երգերի փնտրումներին:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավելվածի օգտվողները ամբողջ աշխարհից ամենաշատ հետաքրքրվում են հարավկորեական BTS խմբի տեսահոլովակով:
Հարցումների քանակով երկրորդ տեղում շվեդական հայտնի վիդեոբլոգեր PewDiePie-ն է: Երրորդ տեղում է ASMR ոճի այս տեսանյութն է՝
Բացի այդ, օգտվողները հաճախ փնտրում էին երգչուհի Բիլլի Այլիշին և շնաձկան մասին երգը:
2020 թ.-ին աշխարհում YouTube-ում ամենաշատ փնտրվող 20 որոնումները (թվերը ցույց են տալիս բանալի բառի հարցումների քանակը)
- bts – 17 630 000
- pewdiepie – 16 320 000
- asmr – 13 910 000
- billie eilish – 13 860 000
- baby shark – 12 090 000
- badabun – 11 330 000
- blackpink – 10 390 000
- old town road – 10 150 000
- music – 9 670 000
- peliculas completas en español – 9 050 000
- fortnite – 9 010 000
- pewdiepie vs t series – 8 720 000
- minecraft – 8 560 000
- senorita – 8 290 000
- ariana grande – 7 890 000
- alan walker – 7 560 000
- calma – 7 390 000
- tik tok – 7 270 000
- musica – 7 140 000
- bad bunny – 7 040 000
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով