Գեղեցկության ոլորտի այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են, ինչպիսիք են Estée Lauder-ը, Amorepacific-ը, Kao Corp-ը ամբողջովին վերանայում են Միացյալ Նահանգներում մանրածախ ցանցերի հետ աշխատանքի պայմանները:
The Wall Street Journal թերթը գրում է, որ ամերիկյան խոշոր մանրածախ առևտրի ընկերությունները համաճարակի հետևանքների պատճառով փակում են իրենց առևտրի կետերը կամ հայտարարում են սնանկության մասին՝ ստիպելով կոսմետիկա արտադրող բրենդերին փնտրել վաճառքների նոր ուղիներ և վերանայել իրենց հարաբերությունները` ռիսկերը նվազեցնելու համար:
Estée Lauder ընկերությունը բանակցություններ է վարում մանրածախ խանութների հետ ապրանքի մնացորդի լիկվիդացման նոր պայմանների շուրջ: Եթե վաճառողը սկսում է փակել կետերը և զեղչված գներով վաճառքներ իրականացնել, ապրանքանիշը կարող է վերադարձնել իր արտադրանքը կամ բանակցել նոր գնի շուրջ ՝ մեծ զեղչերից խուսափելու համար: Որոշ մանրածախ վաճառողների հետ Estée Lauder-ը պայմանավորվել է նաև ֆինանսական նոր պայմանների շուրջ:
Համաճարակի ժամանակահատվածում խանութներից ստացված Estée Lauder-ի եկամուտների մասը կազմել է 46%: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընկերության վնասը կազմել է $6 մլն, մեկ տարի առաջ ապրանքանիշը ցույց է տվել $555 մլն շահույթ: Կարանտինի պայմաններում ընկերությունը աշխատանքներ է տարել առցանց վաճառքների ավելացման ուղությամբ՝ վաճառողներին տալով առցանց խորհրդատվությունների հնարավորություն: Estée Lauder-ը ակնկալում է, որ առաջիկա տարիներին թվային բաժնեմասը զգալի աճ կգրանցի:
Ճապոնական Kao Corp. (Biore, Jergens և Curel ապրանքանիշերը) նույնպես զարգացնում է առցանց խորհրդատվությունների ծառայությունը` առցանց վաճառքի մասնաբաժինը բարձրացնելու և մանրածախ ցանցերից կախվածությունը նվազեցնելու համար: Ընկերության ընդհանուր վաճառքը 2020 թվականի առաջին կիսամյակի համար նվազել է տարեսկզբից 7,5% -ով և կազմել $6,3 մլրդ դոլար:
Amorepacific-ը (Sulwhasoo և Mamonde ապրանքանիշեր) իր գովազդային ծախսերի մեծ մասն հատկացրել է առցանց վաճառքի զարգացման վրա: Կորպորացիան նախատեսում է նաև համագործակցություն զարգացնել Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի առցանց մանրածախ վաճառողների հետ: Առաջին եռամսյակի ընթացքում Amorepacific-ի եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 28.3% -ով, իսկ կիսամյակի կտրվածքով` 23.4% -ով: