2020 թվականի երկրորդ եռամսյակում ճապոնական Nintendo ընկերության եկամուտը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները և հասել է 144,7 միլիարդ իենի ​​($1,4 մլրդ.) շահույթ է տվել՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները, գրում է CNBC պարբերականը: Համեմատության համար. Առաջին եռամսյակում ընկերության եկամուտները կազմել են ընդամենը 27,4 միլիարդ իեն ​​($260 հազ.):

Nintendo ընկերության 428%-ոց շահույթի աճը ցույց է տալիս, թե ինչքան է շահել տեսախաղերի արդյունաբերությունը համաճարակի ժամանակահատվածում, նշում է թերթը: Վաճառքների մաքուր ծավալը կազմել է 358,1 մլրդ. իեն, ինչը 108%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վաստակած 172,1 մլրդ. իենից: Երկրորդ եռամսյակի ընթացքում Nintendo Switch և Switch Lite կոնսոլների վաճառքները աճել են մոտավորապես 167%-ով և կազմել 5,68 միլիոն միավոր:

Համաճարակը օգնել է Nintendo-ին խոշոր աճ գրանցել, ասում են վերլուծաբանները: Անցած մարտ ամսին թողարկված «Animal Crossing: New Horizons» խաղը հիթ է դառձել: Դա կյանքի սիմուլյատոր է, որի մեջ մարդիկ հնարավորություն են տեսել փախչել իրենց տներից, որտեղ նրանք փակվել են:

Այս պահի դրությամբ, ընկերությունը վաճառել է տեսախաղերի 22.4 մլն. օրինակ, կրկնապատկելով նախորդ եռամսյակում վաճառված խաղերի քանակը և գերազանցելով 2018 թվականին թողարկված Super Smash Bros. Ultimate տեսախաղերի վաճառքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close