Ամերիկյան Microsoft կորպորացիան կշարունակի բանակցություններ TikTok սոցիալական ցանցի ամերիկյան բաժանմունքի ByteDance չինական ընկերությունից գնման վերաբերյալ: Ավելի վաղ Microsoft-ը դադարեցրել էր բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սոցիալական ցանցի վերաբերյալ բացասական հայտարարության ֆոնին:

Բանակցությունների վերսկսման որոշումը կայացվել է Microsoft ընկերության գլխավոր տնօրենի և ԱՄՆ նախագահի միջև զրույցից հետո:

Հստակեցվում է, որ եթե գործարքը հաջողությամբ ավարտվի, ամերիկյան կորպորացիան վերահսկողություն կունենա Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հավելվածի գործողությունների նկատմամբ: Միևնույն ժամանակ, Microsoft-ը խոստացավ, որ սոցիալական ցանցի ԱՄՆ-ի օգտվողների անձնական տվյալները չեն փոխանցվի երկրի սահմաններից դուրս:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր TikTok-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների տվյալների օգտագործման մտավախության մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close