ՏՏ ոլորտում մեծ սկանդալ է հասունանում. միանգամից երկու հայտնի հրատարակություններ հետաքննություններ հրապարակեցին տեխնոլոգիական հսկաների անազնիվ գործելակերպի մասին: Wall Street Journal պարբերականը պարզել է, որ Amazon-ը հանդիպումներ է ունենում և ներդրումներ է կատարում նորաստեղծ ձեռնարկություններում, ստանալով արժեքավոր տեղեկատվություններ նրանց նախագծերի մասին և այնուհետև իրագործում են այդ մտքերը սեփական նախագծերում: The Information տեղեկատվական ընկերությունը հայտնել է, որ Google-ը կոնֆեդենցիալ տեղեկատվություն է հավաքագրում Android-ի հավելվածների վերաբերյալ:

Wall Street Journal-ի լրագրողները զրուցել են մի քանի տասնյակ ստարտափերի հիմնադիրների, ներդրողների և խորհրդատուների հետ: Նրանք պատմել են լրագրողներին, որ Amazon-ը հանդիպումներ է անցկացրել նրանց հետ կամ մասնաբաժիններ է գնել նորաստեղծ ընկերություններում՝ ստեղծելով հետագայում նախագծեր, որոնք ուղղակիորեն մրցակցում են ստարտափերի հետ: Շատ հաճախ Amazon-ի նախագծի թողարկումը հանգեցրել է ստարտափի փլուզման, քանի որ այն չի կարողացել դիմադրել խոշոր միջոցներ ունեցող կորպորացիային:

Օրինակ՝ LivingSocial կոլեկտիվ զեղչային համակարգի 30% -ը ձեռք բերելուց հետո, բաժնետերերը սկսեցին ընկերությունից տեղեկատվություն հավաքել՝ գողանալով աշխատակիցներին և առաջարկելով իր հաճախորդներին համագործակցության ավելի լավ պայմաններ:

Մեկ այլ օրինակ՝ վիդեո հաղորդակցման սարքերի արտադրող Nucleus ընկերությունը: Alexa Fund ինվեստիցիոն հիմնադրամի միջոցով ներդրումներ կատարելով նշված ընկերության նախագծերում՝ Amazon-ը հնարավորություն է ստացել ծանոթանալու նրա պլաններին և ֆինանսական տվյալներին, և ութ ամիս անց թողարկվել է իր Echo Show սարքը Alexa ձայնային օգնականով և լայն էկրանով: Այդ բանից հետո Nucleus ընկերության արտադրանքի վաճառքները կտրուկ ընկել են և ընկերությունը ստիպված է եղել տան սարքավորումների արտադրությունը փոխարինել բժշկական սարքավորման արտադրությամբ: Ավելի ուշ Amazon-ը կարգավորեց այդ հարցը 5 միլիոն դոլարով, բայց չի խոստովանել որևէ խախտման մեջ:

Ինչ վերաբերում է Google-ին առաջադրված մեղադրանքներին, ապա նրա կողմից օգտագործվող կասկածելի մեխանիզմը ոչ պաշտոնապես կոչվում է Android Lockbox: Նրա օգնությամբ Google ընկերությունը տարիներ շարունակ տվյալներ է հավաքագրել օգտվողների տարբեր հավելվածների հետ աշխատանքի վերաբերյալ: Օրինակ՝ հնդկական TikTok հավելվածի գործարկումից առաջ YouTube-ը ուսումնասիրել է, թե ինչպես են օգտագործողները աշխատում պլատֆորմի հետ, որպեսզի հաշվի առնեն այդ տեղեկությունները սեփական արտադրանքի գործարկման ընթացքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close