Ռուսական РБК մեդիա-խմբի պնդմամբ՝ Yandex-ի բաժնետոմսերի արժեքը Մոսկվայի ֆոնդային բորսայում աճել է և գերազանցել է 3,9 հազար ռուբլին:

Մոսկվայի ժամանակով 15:33 դրությամբ բաժնետոմսերն աճել են 2,4%-ով: Նրանց արժեքը հասել է 3915,8 ռուբլի մակարդակին:

Հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ընկերության բաժնետոմսերը կայուն աճ են գրանցել: Սակայն նախօրեին նրանք ընկան 1,5%-ով: Finam հոլդինգի փորձագետները անկումը կապել են «զուտ տեխնիկական պատճառներով»: Տարեսկզբից «Яндекс»-ի բաժնետոմսերի արժեքը աճել է 45%-ով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close