Tesla-ի մրցակից համարվող՝ չինական Xpeng Motors ընկերությունը, ներգրավել է իր նախագծերի մեջ մոտ 500 միլիոն դոլար, նշում է CNBC պարբերականը:

Ներդրողների շարքում են՝ Aspex, Coatue, Hillhouse Capital և Sequoia Capital China ընկերությունները: Xpeng Motors ընկերությունը ստացել է կես միլիարդ դոլար՝ իր P7 էլեկտրական մեքենայի մասսայական առաքումների մեկնարկի նախաշեմին: P7 ավտոմեքենան համարվում է Tesla Model 3-ի ուղղակի մրցակից:

Անցյալ տարվա նոյեմբերին Xpeng Motors ընկերությունը ստացել է 400 միլիոն դոլար մի շարք ներդրողներից, այդ թվում՝ չինական Xiaomi կորպորացիայից: Համաճարակի պատճառով, տարվա կտրվածքով, նոր էլեկտրական ավտոմեքենաների վաճառքները նվազել են 33,1%-ով:

Այնուամենայնիվ, ամսական կտրվածքով վաճառքները աճում են. դա տեղի է ունենում Չինաստանի տնտեսության վերականգնմանը համընթաց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close