Google-ի Area 120 էքսպերիմենտալ ստորաբաժանումը նոր Shoploop հավելված է թողարկել, որի միջոցով հնարավորույուն է տրվում ուղակիորեն վաճառել տարբեր ապրանքներ: Վաճառողներին 90 վայրկյանանոց տեսահոլովակների միջոցով հնարավորություն կտրվի ծանոթացնել սպառողներին իրենց ապրանքների հետ:

Տեսանյութերը դիտելիս օգտվողները կարող են պահպանել իրենց նախընտրած ապրանքի հղումը կամ անմիջապես տեղափոխվել դեպի վաճառողի կայք և գնում կատարել: Բացի այդ, օգտվողները հնարավորություն ունեն գրանցվել տեսանյութի հեղինակի էջին և կիսվել նյութով ընկերների հետ:

Սկզբնական փուլում Shoploop հավելվածը թույլ կտա ցուցադրել միայն հետևյալ կատեգորիաների ապրանքներ՝ դիմահարդարում, մաշկի, մազերի և եղունգների խնամք:

Հավելվածի բջջային տարբերակը արդեն հասանելի է և ընկերությունը արդեն աշխատում է Shoploop հավելվածի համակարգչային տարբերակի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close