Ինչպես հայտնում է Reuters տեղեկատվական գործակալությունը, Diageo Plc աշխարհի ամենամեծ ալկոհոլային խմիչքների արտադրողը ուժեղացնում է պլաստիկ թափոնների դեմ իր միջոցառումները: Եվ արդեն 2021 թվականից Johnnie Walker շոտլանդական վիսկին կսկսեն արտադրել թղթե շշերով:
Նոր շիշը ծնվեց Pilot Lite ընկերության հետ համագործակցության արդյունքում: Այն կհամապատասխանի սննդի որակի անհրաժեշտ չափանիշներին, ընդհանրապես չի պարունակում պլաստիկ և ամբողջովին վերամշակելի է:
Diageo Plc և Pilot Lite ընկերությունները համատեղ բացել են Pulpex Ltd ընկերությունը, որը զբաղվելու է թղթե շշերի արտադրությամբ և բնապահպանական տեխնոլոգիաների կիրառման հետազոտություններով:
Pulpex ընկերությունը արտադրելու է նաև նոր բրենդային թղթե շշեր այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Lipton-ը, Unilever-ը և PepsiCo-ն: