Ithaa Undersea Restaurant
Գտնվելու վայրը՝ Կոնրադ Ռանգալի կղզի, Մալդիվներ
Տվյալ ցանկում ընդգրկված ռեստորանների մեծ մասը գտնվում են գեղատեսիլ Մալդիվներում: Ithaa ռեստորանը, որը գտնվում է Կոնրադ Ռանգալի կղզու մոտ, 5 մետր խորության վրա, առանձնանում է 180 աստիճան դիտարկման հնարավորությունով, անկրկնելի ռոմանտիկ միջավայրով և բարձրաճաշակ ծովային խոհանոցով:
Իր բացման պահից, 2005 թվականին, զբոսաշրջիկների հոսքը չի դադարում: Սեղանը անհրաժեշտ է ամրագրել ոչ ուշ, քան 1 ամիս շուտ: Սովորական ճաշի համար հաշիվը կկազմի 300-350 ԱՄՆ դոլարից ոչ պակաս: Սիրահարված զույգերին նաև հնարավորություն է տրվում վարձակալել ստորջրյա ննջասենյակ:
2014 թվականին ռեստորանը Նյու-Յորք Daily News թերթի կողմից ճանաչվել է «Աշխարհի ամենագեղեցիկ ռեստորանը»:
Subsix
Գտնվելու վայրը՝ Նիյամա մասնավոր կղզիներ, Մալդիվներ
Subsix ռեստորանը կառուցվել է 2012 թվականին, Հնդկական օվկիանոսի Նիյամա կղզիներում, 6 մետր խորության վրա: Դա մասնավոր մեկուսացված վայր է և այն հասանելի է միայն նավով:
Ռեստորանի ամբողջ ձևավորումը ներշնչված է օվկիանոսի անկրկնելի պատկերներով: Առաստաղները զարդարված են ծովային խխունջների թափանցիկ թելերով, սյուները՝ ծովային սատանայի խռիկներին նմանվող սալիկներով:
Sea.Fire.Salt.Sky
Գտնվելու վայրը՝ Քիհավա կղզի, Մալդիվներ
Sea.Fire.Salt.Sky ռեստորանը գտնվում է Քիհավա կղզու Anantara Kihavah Villas Resort հյուրանոցի տարածքում: Այն հայտնի է որպես աշխարհի առաջին ստորջրյա գինու մարան: Ռեստորանի անվանումը՝ Sea.Fire.Salt.Sky կամ «Ծով, Կրակ, Աղ, Երկինք» պատահականորեն չի ընտրվել: Այն ունի չորս հարկ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է համապատասխան ոճով: Թերևս դրանցից ամենատպավորիչը ծովի ստորջրյա հարկն է:
Cargo Hold
Գտնվելու վայրը՝ Դուրբան քաղաք, Հարավային Աֆրիկա
Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում գտնվող Cargo Hold ռեստորանը
Cargo Hold ռեստորանի անունը պատահական չէ ընտրված. այն թարգմանվում է որպես «բեռնատար նավամբար» և նրա ինտերիերը իսկապես նման է խորտակված Ֆանտոմ ուրվական նավի նավամբարի:
5.8 Undersea Restaurant
Գտնվելու վայրը՝ Լավիանի Աթոլ, Մալդիվներ
Այդ ռեստորանը կառուցվել է Լավիանի Աթոլում գտնվող Hurawalhi Island Resort հյուրանոցի տարածքում 2016 թվականին: Ինչպես որ երևում է անվանումից, այն գտնվում է 5,8 մ. խորության վրա: Ռեստորանի արտաքին տեսքը և ինտերիերը շատ նման են Ithaa ռեստորանին, սակայան 5.8-ը տարածքով ավելի մեծ է: 4 ճաշատեսակով ճաշի համար մեկ անձին կներկայացվի հաշիվ մոտ 150 ԱՄՆ դոլար, իսկ 7 ճաշատեսակով ընթրիկի համար՝ 280 ԱՄՆ դոլար:
The Marine Room
Գտնվելու վայրը՝ Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ռեստորանը գտնվում է Սան Դիեգոյի Լա Հոյա շրջանում, Հաղաղ օվկիանոսի ափին և այցելուները կարող են ընթրել և տեսնել, թե ինչպես օվկիանոսի ալիքները ծփում են ռեստորանի ապակե պատուհաններին: Ռեստորանի ճաշացանկում գերակշռում են թարմ ծովամթերքից պատրաստված բարձրակարգ ճաշատեսակներ, իսկ ամեն երկուշաբթի երեկոյան մատուցվում է օմարը:
Jules’ Undersea Lodge
Գտնվելու վայրը՝ Քի Լարգո, Ֆլորիդա, ԱՄՆ
Ռեստորանը գտնվում է Ֆլորիդա նահանգի ստորջրյա հյուրանոցի տարածքում: Այստեղ ամեն ինչ զարմանալի է և անսովոր: Հյուրանոցի ամբողջական անունը «Jules Undersea Lodge» կամ «Ժուլ Վեռնի տնակը»: Այնտեղ հասնելու համար, անհրաժեշտ է իջնել աքվալանգով 6,4 մետր օվկիանոսի տակ:
Poseidon
Գտնվելու վայրը՝ Poseidon Mysrery կղզի, Ֆիջի
Ռեստորանը գտնվում է Poseidon Mysrery մասնավոր կղզու վրա, Poseidon հյուրանոցային համալիրի տարածքում: Այնտեղ կարելի է հասնել ինքնաթիռով Ֆիջիյի Նադի միջազգային օդանավակայանից: Ռեստորանը ամբողջովին գտնվում է ջրի տակ, 15 մետր խորության վրա: Այստեղ մատուցվում են 5-աստղանի բարձրաճաշակ ճաշատեսակներ: Իսկ ճաշելուց հետո, այցելուները կարող են նստել անձնական սուզանավը և շրջել օվկիանոսով:
Under
Գտնվելու վայրը՝ Լինդեսնես, Նորվեգիա
Ռեստորանը գտնվում կառուցվել է 2019 թվականին և գտնվում է 5,5 մետր խորության վրա: Բացի գեղեցիկ դիրքից և տեսարաններից, ռեստորանը ճանաչում է ստացել հանրահայտ շեֆ-խոհարար՝ Նիկոլաս Էլիտսգաարդի շնորհիվ:
Այստեղ նախատեսված է հետաքրքիր, 18 լավագույն ծովային դելիկատեսներից կազմված, համտեսման մենյու:
Al Mahara
Գտնվելու վայրը՝ Դուբայ, Էմիրատներ
Al Mahara շքեղ ռեստորան-ակվարիումը գտնվում է «Բուրժ ալ Արաբ» հյուրանոցի տարածքում, որը տեղակայված է արհեստական կղզու վրա և առանց ավելորդ համեստության, իրեն համարում է 7-աստղանի հյուրանոց: Ռեստորանի շուրջ կառուցված է 280 հազար լիտր ծավալով հսկայական ակվարիում, որտեղ բնակվում են 50 տեսակից ավելի տարբեր տեսակի ձկներ: