Ամերիկյան հիփ-հոփ երգիչ Քանյե Ուեսթը հայտարարել է նորաձևության խոշորագույն բրենդներից մեկի՝ Gap- ի հետ համագործակցության մասին: Արդյունքում որոշվել է թողարկել նոր հագուստի հավաքածու YEEZY Gap բրենդի տակ:

Ենթադրվում է, որ վաճառքները կմեկնարկեն 2021 թվականից ընկերության խանութներում և Gap առցանց խանութում:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է. «Gap ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքում, Քանյե Ուեսթը պատրաստ է «պայթեցնել» ժամանակակից մանրածախ առևտուրը՝ տարածելով իր YEEZY ապրանքանիշը ամբողջ աշխարհով և հասանելի դարձնելով միլիոնավոր հաճախորդներին»:

Հաշվի առնելով, որ Քանյե Ուեսթը երիտասարդ տարիներին աշխատել է Gap ընկերության Չիկագոյի խանութներից մեկում, նրանց համագործակցությունը բավականին տրամաբանական շարունակություն է ստանում:

Համագործակցության շրջանակներում, ի դիզայն-ստուդիան կստեղծի տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի նոր գիծ համեմատաբար մատչելի գներով:

Քանյե Ուեսթը պահպանում է YEEZY ապրանքանիշի նկատմամբ լիակատար վերահսկողությունը, որը 2020 թվականի ապրիլի դրությամբ, գնահատվում է 2,9 միլիարդ դոլար: Gap- ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա ընկերությանը ընդլայնել իր հագուստի և կոշիկի արտադրության բիզնեսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close