Adobe ընկերության պաշտոնական կայքում հայտարարվել է, որ 2020 թ. վերջում Flash Player ծրագրի գործունեությունը ամբողջովին դադարեցվում է: Բոլոր վեբ-ծրագրավորողներին, որոնք օգտագործել են Flash Player-ի տեխնոլոգիան, խորհուրդ է տրվում փոխարինել այն այլ ձևաչափերի, ինչպիսիք են HTML5, WebGL և WebAssociation: Flash- ը դեռ շատ տարածված է աշխարհում, սակայն վերոնշված բաց ստանդարտների արագ զարգացումը ստիպում է Adobe-ին հրաժարվել Flash Player-ից և առաջարկել այլընտրանքային լուծումներ:
Այդ որոշումը կայացնելու համար կան մի քանի պատճառներ: Ոչ միայն Microsoft-ը, այլև այլընտրանքային բրաուզերները ամենուրեք հրաժարվեցին Flash-ից: Տեխնոլոգիան չափազանց շատ խնդիրներ ունի՝ այն սպառում է շատ ռեսուրսներ, կան նաև անվտանգության հետ մշտական խնդիրներ: Ամեն տարի հայտնաբերվում են մի քանի հարյուր նոր խոցելիություններ, որոնց կեսը կրիտիկական են և թույլ են տալիս “կոտրել” համակարգիչը և հափշտակել տվյալները: