Հունիսի 8-ին Veon Armenia ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում հաստատեց, որ քննարկումներ է սկսել Team ՍՊԸ-ի հետ Բիլայն ապրանքանիշի օտարման մասին: Հայտնի դարձավ նաև, որ Veon Armenia-ն դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» (ՀԾԿՀ) և «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» (ՏՄՊՊՀ) իր բաժնետոմսերի վաճառքի թույլատվություն ստանալու համար: Միաժամանակ Team ՍՊԸ-ն նույնպես դիմել է ՏՄՊՊՀ առքուվաճառքի գործարքի թուլտվությունը ստանալու համար:
Հիշեցնենք, որ սույն թվի ապրիլի սկզբին UCOM ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և նրա եղբայր՝ Ալեքսանդր Եսայանը որոշում ընդունեցին հեռանալ ընկերությունից: Նրանք եղել են ընկերության ստեղծման ակունքում և ընկերության 5,94% բաժնետոմսերի սեփականատերեր: Տնօրինության հեռանալու մասին տեղեկանալով, իրենց հետևելու պատրաստակամություն է հայտնել ընկերության մոտ 860 մասնագետներ:
Team ՍՊԸ-ն, միավորելով մեծ արհեստավարժ մասնագետների փորձը և Բիլայն-ի հնարավորությունները, պատրաստվում է աննախադեպ մեծ նախագծեր իրականացնել Հայաստանում բջջային կապի և ինտերնետ ծառայությունների զարգացման համար: