Առաջարկում ենք Ձեր ուշադրության 2020-2021 թվականների աշխարհի սերիական արտադրության ամենաարագ ավտոմեքենաների տասնյակը:
McLaren F1
Մաքսիմալ արագություն՝ 386,39 կմ/ժ
Հզորություն՝ 618 ձիաուժ
McLaren F1- ն առաջին անգամ արտադրվել է 1993 թվականին և շարունակում է մնալ մոլորակի ամենաարագ մեքենաներից մեկը: 1993-ից 1998 թվականներին արտադրված F1-ն առայժմ վաճառում է մոտ 1 միլիոն դոլարով:
Pagani Huayra
Մաքսիմալ արագություն՝ 382,94 կմ/ժ
Հզորություն՝ 720 ձիաուժ
Իտալական Pagani Automobili ընկերության կողմից արտադրվող Pagani Huayra մոդելը արտադրվում է 2012 թվականից: Արտադրման ծավալը չի գերազանցում տարեկան 20 ավտոմեքենա, վաճառքի գինը՝ 1 մլն. եվրոյից սկսած:
Ferrari Enzo
Մաքսիմալ արագություն՝ 355 կմ/ժ
Հզորություն՝ 651 ձիաուժ
Ferrari Enzo ավտոմեքենան առաջին անգամ ներկայացվել է 2002 թվականին Փարիզյան ավտոսրահում: Այն մշակվել է լեգենդար Ferrari ընկերության հիմնադիր Էնցո Ֆերարիի պատվին: Արտադրվել է ընդհամենը 400 մեքենա:
Aston Martin Valkyrie
Մաքսիմալ արագություն՝ 402.3 կմ/ժ
Հզորություն՝ 1100 ձիաուժ
Անգլիական Aston Martin ընկերության արտադրության էքսկլյուզիվ հիպերքար: Սա Ֆորմուլա 1-ի իսկական սպորտային ավտոմեքենա է, որը դուրս է եկել հանրային ճանապարհներին:
Bugatti Chiron Sports
Մաքսիմալ արագություն՝ 419.95 կմ/ժ
Հզորություն՝ 1479 ձիաուժ
Ֆրանսիական Bugatti Automobiles S.A.S. ընկերության կողմից արտադրված այս մոդելը առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականին Ժնևի միջազգային ավտոսրահում: Առաջին 200 մեքենաները վաճառվել են դեռ նախքան առաջին պատվիրված մեքենայի առաքումը: Բազային գինը կազմել է 2 մլն. 400 հազար եվրո:
Bugatti Veyron Super Sport
Մաքսիմալ արագություն՝ 430.91 կմ/ժ
Հզորություն՝ 1200 ձիաուժ
Bugatti Veyron հիպերքարը արտադրվել է 2005-ից 2015 թվականներին, ֆրանսիացի մրցարշավների լեգենդար վարորդ Պիեռ Վեյրոնի պատվին: Ավտոմեքենան ներկայացվել է Ժնևի միջազգային ավտոսրահում 2012 թվականին: Ավտոմեքենան արագանում է մինչև 100 կմ/ժամ 2.6 վայրկյանում, մինչև 300 կմ/ժամ՝ 16 վայրկյանում:
Koenigsegg Agera RS
Մաքսիմալ արագություն՝ 447.09 կմ/ժ
Հզորություն՝ 1341 ձիաուժ
Շվեդական Koenigsegg ընկերության կողմից արտադրված հիպերքարը առաջին անգամ ներկայացվել է հանրությանը 2015 թվականին Ժնևի միջազգային ավտոսրահում: Մեքենայի սկզբնական գինը կազմում է մոտ 2 մլն. ԱՄՆ դոլար:
Koenigsegg Jesko
Մաքսիմալ արագություն՝ 482.8 կմ/ժ
Հզորություն՝ 1600 ձիաուժ
Ավտոմեքենան առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականին թվականին Ժնևի միջազգային ավտոսրահում: Մոդելը արտադրվել է ի պատիվ Koenigsegg ընկերության հիմնադիր Jesko von Koenigsegg: Ավտոմեքենան 2.5 վայրկյանում արագանում է մինչև 482.8 կմ/ժ: Մեքենան արտադրվել է սահմանափակ քանակով մինչև 125 միավոր:
SSC Tuatara
Մաքսիմալ արագություն՝ 482.8 կմ/ժ
Հզորություն՝ 1350 ձիաուժ
Ամերիկյան Shelby Super Cars սուպերքարի նախատիպը պաշտոնապես ներկայացվել է 2011 թվականին Շանհայում: Մոդելի սերիական արտադրությունը մեկնարկել է 2014 թվականից և շարունակվում է մինչ օրս:
Hennessey Venom F5
Մաքսիմալ արագություն՝ 484.4 կմ/ժ
Հզորություն՝ 1842 ձիաուժ
Ամերիկյան ավտոարտադրող Hennessey Special Vehicles ընկերության սուպերքարը ներկայացվել է 2018-ին: Մեքենան արագանում է 100 կմ/ժամ 2.3 վայրկյանում: Մոդելի բազային գինն է՝ 1 մլն. 600 հազար ԱՄՆ դոլար: