Ինչպես և նախորդ տարի, ցուցակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր՝ Ջեֆ Բեզոսը: Առաջին եռյակում են նաև՝ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը և LVMH նորաձևության տան հիմնական բաժնետերը՝ Բեռնար Առնոլտը: Աշխարհի 2095 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 8 տրիլիոն դոլար՝ 700 միլիարդ դոլարով պակաս, քան մեկ տարի առաջ:

1. Ջեֆ Բեզոս

Ջեֆ Բեզոս

Կարողություն՝ $113 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ — $18 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Amazon.com

Տարիքը՝ 56

Երկիր՝ ԱՄՆ

1994-ին Սիեթլում, իր ավտոտնակում Ջեֆ Բեզոսը հիմնել է «Amazon» ինտերնետ խանութը: 25 տարվա մեջ նախագիծը վերաճել է մանրածախ վաճառքի աշխարհի ամենամեծ առցանց հարթակի: Բեզոսը շարունակում է մնալ ընկերության գլխավոր տնօրեն և տնօրինում է բաժնետոմսերի մոտ 12%-ը: Նրան են պատկանում նաև The Washington Post թերթը և Blue Origin մասնավոր տիեզերական ընկերությունը:

2019 թվականին Amazon-ի եկամուտը կազմել է 280,5 մլրդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 11,6 մլրդ դոլար:

2. Բիլ Գեյթս

Կարողություն՝ $98 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ + $1,5 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Microsoft, ներդրումներ

Տարիքը՝ 65

Երկիր՝ ԱՄՆ

Իր կնոջ ՝ Մելինդայի հետ միասին, Բիլ Գեյթսը ղեկավարում է աշխարհի խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամը: Կազմակերպության աշխատանքներն ուղղված են գլոբալ առողջապահության համակարգի բարելավմանը և մեծ նշանակություն է ձեռք բերել կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնի վրա. Գործարարը համընդհանուր պատվաստումների կարևորության երկարամյա ջատագով է և այսօր ակտիվորեն մասնակցում է COVID-19 պատվաստանյութի մշակմանը:

Գեյթսը վաճառել է Microsoft-ի բաժնետոմսերի մեծ մասը (նրան փաստացի պատկանում է ընկերության 1% -ից քիչ ավել) և ներդրումներ է կատարել ֆոնդային բորսայում և այլ ակտիվների մեջ, պահպանելով իր կարողության մակարդակը:

3. Բեռնար Առնոլտ և ընտանիքը

Բեռնար Առնոլտ

Կարողություն՝ $76 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ առանց փոփոխության

Կարողության աղբյուրը՝ LVMH

Տարիքը՝ 71

Երկիր՝ Ֆրանսիա

1980-ականների կեսերին, վերցնելով 15 մլն դոլար ընտանեկան շինարարական բիզնեսից՝ նա գնեց Christian Dior նորաձևության տունը: Այսօր նա վերահսկում է խոշոր բիզնես-կայսրությունը, որի մեջ մտնում են 75 խոշոր բրենդեր, այդ թվում` Louis Vuitton և Sephora: 2019-ին LVMH- ի եկամուտներն աճել են 15%-ով և կազմեցին 60 մլրդ դոլար: Այդպիսի դինամիկան ընկերությունը ապահովեց ոչ միայն Եվրոպայի և ԱՄՆ-ի, այլ նաև Ասիական շուկաներում պահանջարկի աճի շնորհիվ:

4. Ուորեն Բաֆեթ

Ուորեն Բաֆեթ

Կարողություն՝ $67,5 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ — $15 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Berkshire Hathaway

Տարիքը՝ 90

Երկիր՝ ԱՄՆ

Ուորեն Բաֆեթը աշխարհի ամենահաջողակ և հեղինակավոր ներդրողներից մեկն է: «Օմահայի Գուշակը» ղեկավարում է Berkshire Hathaway ներդրումային պալատը, որը բաժնեմասեր ունի ավելի քան 60 ընկերություններում, այդ թվում՝ Geico ապահովագրական ընկերությունը, մարտկոցներ արտադրող Duracell-ը և Dairy Queen ռեստորանային ցանցը:

ԱՄՆ կոնգրեսականի որդին՝ Բաֆեթը, գնել է իր առաջին բաժնետոմսերի փաթեթը 11 տարեկանում, իսկ 13 տարեկանում արդեն ներկայացրել է իր առաջին հարկային հայտարարագիրը: Իր երկար կյանքի ընթացքում նա դարձել է ներդրումների ոլորտի անվիճելի հեղինակություն:

Վերջին տարիներին Բաֆեթը, Բիլ Գեյթսի հետ միասին, ակտիվորեն մասնակցում է բարեգործական նախագծերին: Միայն 2019-ին նա բարերարություն է կատարել 3,6 մլրդ դոլարի չափով: Այդ ֆոնդերի մեծ մասը գործարկվել է Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի միջոցով:

5. Լարի Էլիսոն

Կարողություն՝ $59 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ — $3,5 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Oracle

Տարիքը՝ 76

Երկիր՝ ԱՄՆ

Տվյալների բազաների աճող կարիքները բավարարելու համար, 1977 թ.-ին Լարի Էլիսոնը հիմնադրել է Oracle ծրագրային ապահովումը: Ընկերության առաջին հաճախորդը դարձավ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA), իսկ ավելի ուշ ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ունեցավ նաև առևտրային ընկերությունների շրջանում:

Բիզնեսի կառավարման ավելի քան 25 տարիների ընթացքում Էլիսոնը ունեցել է բազմաթիվ թռիչկներ ու անկումներ, սակայն, ի վերջո, նրան հաջողվել է Oracle-ը վերածել աշխարհի խոշորագույն ծրագրավորման ընկերության: 2014-ին նա լքեց գլխավոր տնօրենի պաշտոնը, բայց պահպանեց իր տեղը տնօրենների խորհրդի կազմում և տեխնիկական տնօրենի պաշտոնը:

2018 թվականից սկսած, Էլիսոնը մտնում է նաև Tesla ընկերության տնօրենների խորհրդի կազմի մեջ, որը հիմնադրվել է իր ընկեր Իլոն Մուսկի կողմից:

6. Ամանսիո Օրտեգա

Ամանսիո Օրտեգա

Կարողություն՝ $55,1 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ — $7,6 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Inditex

Տարիքը՝ 84

Երկիր՝ Իսպանիա

Ամանսիո Օրտեգան Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որն առաջիններից է մանրածախ վաճառքի մեջ օգտագործել fast fashion եղանակը: 1975 թ.-ին, իր նախկին կնոջ՝ Ռոզալիա Մերայի հետ միասին (մահացավ 2013 թ.), նա հիմնել էր մի ընկերություն, որը տարիների ընթացքում վերաճել է Inditex կորպորացիայի: Inditex-ի կառավարման տակ գործում են մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից ամենահայտնին Zara-ն է:

Օրտեգային պատկանում են Մադրիդում գրանցված Inditex ընկերության բաժնետոմսերի շուրջ 60% -ը: Ընկերությունը ունի խոշոր խանութների ցանց՝ մոտ 7,500 խանութ ամբողջ աշխարհով մեկ: Իր շահութաբաժիններից միլիարդատերի միջին տարեկան եկամուտը կազմում է 400 մլն դոլար: Նա ներդրումներ է կատարում անշարժ գույքի շուկայում Մադրիդում, Բարսելոնայում, Լոնդոնում, Չիկագոյում, Մայամիում և Նյու Յորքում:

7. Մարկ Ցուկերբերգ


Կարողություն՝
$54,7 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ — $7,6 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Facebook

Տարիքը՝ 36

Երկիր՝ ԱՄՆ

2004 թվականին, Հարվարդում, 19 տարեկան հասակում Ցուկերբերգը հիմնադրել է Ֆեյսբուքը սոցիալական ցանցը: 2012-ին ընկերությունն IPO անցկացրեց: Այս պահին ձեռնարկատերը շարունակում է տնօրինել սոցիալական ցանցի 15% բաժնեմասը և ունի բիզնեսի վերահսկիչ քվեարկության իրավունքը:

2015-ի դեկտեմբերին Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսկիլա Չանը, խոստացան իրենց ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել բարեգործությանը:

8. Ջիմ Ուոլթոն


Կարողություն՝
$54,6 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ + $10 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Walmart

Տարիքը՝ 72

Երկիր՝ ԱՄՆ

Ջիմ Ուոլթոնը՝ Walmart ընկերության հիմնադիր, Սեմ Ուոլթոնի կրտսեր որդին է: Walmart-ը ԱՄՆ-ի մանրածախ վաճառքի ամենամեծ ցանցն է: Հունիսին բիզնեսմենը նվիրաբերեց մանրածախ ցանցի 1,2 մլրդ դոլար-ի բաժնետոմսեր, բայց մնաց բիզնես-կայսրության ժառանգներից ամենահարուստը՝ ունենալով «Arvest» բանկի 44 տոկոս բաժնեմասը:

Ջիմը ավելի քան մեկ տասնամյակ աշխատեց Walmart-ի նախագահական խորհրդի կազմում, իսկ 2016-ին զիջեց իր տեղը որդուն՝ Ստյուարտին: Սեմ Ուոլթոնի մյուս ժառանգների հետ միասին վերահսկում են Walmart-ի բաժնետոմսերի գրեթե կեսը:

9. Էլիս Ուոլթոն


Կարողություն՝
$54,4 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ + $10 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Walmart

Տարիքը՝ 71

Երկիր՝ ԱՄՆ

Էլիս Ուոլթոնը Walmart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի միակ դուստրն է: Նա չի մասնակցում ընտանեկան բիզնեսի գործառնական կառավարմանը և կենտրոնացած է արվեստի բնագավառում գործունեության վրա: 2011 թվականին Walmart-ի հիմնադրի դուստրը բացեց ամերիկյան արվեստի Crystal Bridges թանգարանը: Այն գտնվում է Արկանզասի նահանգի Բենտոնվիլ քաղաքում: Թանգարանում ցուցադրվել են այնպիսի հայտնի նկարիչների գործերը, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը, Նորման Ռոքվելը և Մարկ Ռոտկոն:

10. Ռոբ Ուոլթոն


Կարողություն՝
$54,1 մլրդ.

Նախորդ տարվա համեմատ՝ + $9,8 մլրդ.

Կարողության աղբյուրը՝ Walmart

Տարիքը՝ 76

Երկիր՝ ԱՄՆ

Ռոբ Ուոլթոնը Walmart ընկերության հիմնադիր Սեմ Ուոլթոնի ավագ որդին է: 1992-ին, հոր մահից հետո, նա ստանձնեց գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը և հրաժարական տվեց 2015-ի հունիսին՝ զիճելով տնօրինությունը իր փեսային՝ Գրեգ Փեններին: Միևնույն ժամանակ, միլիարդատերը շարունակում է մնալ Walmart-ի տնօրենների խորհրդի կազմում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close