Օսկարի մրցանակաբաշխության արարողությունը, որը պետք է տեղի ունենար փետրվարին, հետաձգվեց մինչև 2021 թվականի ապրիլ: Ամերիկյան կինոակադեմիայի կայքում նշված է, որ դա պայմանավորված է կինոարտադրության վրա կորոնավիրուսի ազդեցությամբ:
Կինոյի ակադեմիան հույս է հայտնել, որ ժամկետի երկարացումը հնարավորություն կտա կինոռեժիսորներին թողարկել իրենց ֆիլմերը և մասնակցել մրցանակաբաշխությանը: Հայտերի ներկայացման ժամկետը երկարացվել է: Նոմինացիաները կհայտարարվեն 2021 թվականի մարտի 15-ին:
Նախկինում արարողությունը նախատեսված էր փետրվարի 28-ին, սակայն մայիսի վերջին արդեն հաղորդվել էր հետաձգման մասին: Բացի այդ, հայտնի դարձավ, որ կինո ակադեմիան նախատեսում է սահմանափակել «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի մրցակիցների քանակը:
Նրանք 10-ն են լինելու: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս կատեգորիայի համար հանվեց ևս մեկ սահմանափակում. այժմ արարողությանը կարող են մասնակցել նաև կինոնկարներ, որոնք չեն ցուցադրվել Լոս Անջելեսի կինոթատրոններում: