Իր կորպորատիվ բլոգում YouTube տեսանախագծային պլատֆորմը հայտարարեց, որ 2020 թ. երկրորդ եռամսյակում հեռացրել է 11,4 միլիոն տեսանյութ: Դա հաշվետու ժամանակահատվածում հրապարակումների հեռացման ռեկորդային թիվ է:
Դա հնարավոր դարձավ քանի որ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում YouTube-ը ընդլայնել է Արհեստական ինտելեկտի դերը: Եթե առաջ YouTube-ում տեղադրված օրինախախտ տեսանյութերի հեռացմամբ զբաղվել են ինչպես ընկերության աշխատակիցները, այնպես էլ արհեստական ինտելեկտը, ապա համաճարակի ընթացքում աշխատակիցներին հեռավոր աշխատանքի տեղափոխվելուն պես, վիդեո ծառայությունը ստիպված էր ավելի շատ հիմնվել մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների վրա:
11,4 միլիոն տեսանյութերից շուրջ 10,9 միլիոնը հեռացվել է Արհեստական ինտելեկտի օգնությամբ: Տեսանյութերի ավելի քան մեկ երրորդը (33,5%) արգելափակվել է որպես երեխաների համար անընդունելի բովանդակություն, իսկ 28,3% -ը զտվել է որպես սպամ, ապակողմնորոշող կամ խարդախության նպատակով տեղադրված տեսանյութեր: Նույն պատճառով փակվել են 2 միլիոն ալիքների 92%-ը:
Նույն տեխնոլոգիան նաև մեծ դեր է ունեցել օգտագործողների մեկնաբանությունների մոդերացիայի ընթացքում. Արգելափակված 2,1 միլիոն մեկնաբանությունից 99.2% -ը հայտնաբերվել է Արհեստական ինտելեկտի միջոցով:
Այնուամենայնիվ, YouTube ընկերությունում խոստովանեցին, որ Արհեստական ինտելեկտը միշտ չէ, որ ճշգրիտ է աշխատում, և երբեմն հեռացնում է նյութեր, որոնք չեն խախտել պլատֆորմի քաղաքականությունը: Ընկերության ներկայացուցիչները խոստացան քայլեր ձեռնարկել նման սխալները մեղմելու ուղղությամբ: