Այս տարվա հունիսին Sony-ն արդեն ներկայացրել է PlayStation 5-ի տեսքը և դիզայնը: Դեռ պարզ չէ, թե հստակ երբ է այն վաճառքի հանվելու, սակայն Sony-ն հայտարարել է, որ PlayStation 5-ը պատրաստ կլինի 2020 թվականի վերջերին:
Նոր PlayStation-ի դիզայնը արված է նոր ոճով, որը սկսում են ավելի և ավելի շատ օգտագործել: Այսպիսի տեսքը խորհրդանշում է առաջընթացը և ապագան: Հենց այս PlayStation-ի կարգախոսն է “The Future of gaming” ինչը թարգմանվում է, որպես “գեյմինգի ապագան” :